![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 5 դեպք
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/karmruk.jpg)
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
2024 թվականին հաստատվել է կարմրուկով վարակման 561 դեպք, որից 336-ը՝ երեխա, 225-ը՝ մեծահասակ: Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը գրանցվել է կարմրուկի 5 դեպք: