28-ամյա երիտասարդին ձերբակալել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին
Հուլիսի 6-ին, ժամը 17.35-ին, Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ձերբակալել և Սևանի բաժին են տեղափոխել «Մերսեդես» մակնիշի մի մեքենայի ուղևոր 28-ամյա երիտասարդի։
Երևանի Սեբաստիայի փողոցի բնակչի խուզարկությամբ՝ ձեռքի պայուսակում հայտնաբերվել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված։
Նա հայտնել է, թե կանեփն ինքն է քաղել վայրաճ կանեփի թփերից և պատրաստել թմրանյութ՝ անձամբ օգտագործելու համար։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

