Ինչո՞ւ են առնետներն ամենուր հետևում մարդուն

Բուժիչ նամակներ

Արևելքում առնետը խորհրդանշում է իմաստություն, հարստություն, բարեկեցություն և պտղաբերություն։ Առնետն իրոք օժտված է անզուգական ինտելեկտով` ունի հրաշալի հիշողություն և երբեք չի «սայթաքում» նույն տեղում երկրորդ անգամ։ Առնետները շատ արագ են բազմանում այն տեղերում, ուր շատ է կերը, որին հասնելու համար նրանք կարող են գտնել աներևակայելի ուղիներ։

Արևմուտքում առնետները միայն զզվանք և զգուշավորության զգացում են առաջացնում։ Եվրոպայում հիշում են ժանտախտի համաճարակները, որոնց հիմնական տարածողները ենթադրաբար առնետներն են եղել։ Առնետն իրոք կարող է վարակված լինել մարդու համար վտանգավոր հիվանդություններով, որոնց թիվը հասնում է 70-ի։
Մկնազգիների ընտանիքն ընդգրկում է 1700 տեսակներ, որոնց զգալի մասն անհիշելի ժամանակներից «բնակվում» է Երկիր մոլորակի վրա։

Առնետների գիտական անվանումն է` «Ratus», հետաքրքիր է, որ նրանց գլխաքանակն ավելանում է մարդկության աճի հետ զուգահեռաբար` 2006 թվականի տվյալներով այդ թվերը հավասար են եղել։ Առաջին հայացքից անհավանական է թվում այն կարծիքը, որ կենդանին չի ուզում զիջել «իր մոլորակը» մարդուն և ձգտում է վերագրավել այն։ Սակայն լսենք մասնագետներին.

Կարդացեք նաև

  • 2014թ. փետրվարի չորսին «resource» կայքում հրապարակվեց «Երկիրը կգրավեն հսկայական առնետները» հոդվածը։ Կենսաբան Յան Զալասևիչը` Լեսթերի բրիտանական համալսարանից, կարծում է, որ որոշ ժամանակ անց առնետները կարող են հասնել խոշոր չափերի և ունենալ մինչև 80 կգ և ավելի քաշ. «Ամեն կղզի, որտեղ շատ են առնետները, իր տեսակի մեջ էվոլյուցիայի լաբորատորիա է։

Առնետները մոլորակով տարածված կենդանիների կյանքի տարբեր պայմաններին հարմարվելու ունակության լավագույն օրինակն են։ Եթե Երկիր մոլորակի բնակլիմայական պայմանները փոխվեն, օրինակ` բարձրանա օդի ջերմաստիճանը, և պակասեն խոշոր կաթնասունները, ապա էկոհամակարգի զգալի հատվածը կհայտնվի առնետների տրամադրության ներքո»։

Դերատիզացիա` նույնն է` առնետազերծում
Մարդն անհիշելի ժամանակներից պայքարում է կրծողների և հատկապես` առնետի դեմ, և մինչ այսօր չի կարողացել «հաղթանակ տոնել»։ Դերատիզացիա տերմինն ունի ֆրանսիական ծագում, բառացիորեն նշանակում է` «առնետազերծում», չի կորցրել իր իմաստը և օրի օրի ավելի ակտուալ է դառնում։ Կենդանուն անհնարին է վերացնել թույներով, երբ դրանք կազդեն ի քանիսի վրա, «ավագների խորհուրդն» անմիջապես արգելք կդնի «ուտեստի» վրա կամ խորհուրդ կտա երբեմն օգտագործել այն` որպես դիմադրողականությունը բարձրացնող «դեղամիջոց»։

Առավել ազդեցիկ միջոցը շրջակա միջավայրի մաքրությանը հետևելն է. Զարգացած երկրներում բնակավայրերից աղբը տեղափոխող բանվորների աշխատավարձը շատ բարձր է, բացի այդ, գործընթացը մեխանիզացված է։

Կարևոր է գտնել հետևյալ հարցի պատասխանը. «Ինչո՞ւ են առնետներն ամենուր հետևում մարդուն»։ Հասկանալի է, որ նրանք սնվում են մարդու կողմից արտադրվող մթերքներով, արտադրության թափոններով և սննդի մնացորդներով։ Առնետն իրեն շատ ավելի պաշտպանված է զգում բնակեցված վայրերում, քան բնության մեջ։

Եթե հիշում եք, «մութ տարիներին» առնետները համեմատաբար ավելի անտեսանելի էին դարձել։

Ոմանք փայտ էին վառում, իսկ մոխիրը լցնում էին աղբատարների մեջ կամ ճանապարհների վրա, այնինչ մկները և առնետները խուսափում են ալկալային բաղադրություն ոնեցող փայտի մոխրից։
Հայտնի է, որ առնետի մարմնում մեծ քանակությամբ C վիտամին է արտադրվում, որն իր բնույթով թթվային է։

Անշուշտ, նկատած կլինեք, որ ոչ բոլոր կատուներն են համարձակվում զբաղվել առնետների որսով։ Կա կարծիք, որ այդ գործում ավելի հաջողակ են երիտասարդ և ամրակազմ էգ կատուները։

Հայտնի հեքիաթի հերոս Նիլսը վերացրեց Գլիմմինգեմի ամրոցի առնետների զորքը շվիի օգնությամբ։ Իհարկե, դա հեքիաթ է, սակայն ձայների բազմազանության մեջ կա մի հաճախություն, որ իրոք կարող է բացասաբար ազդել առնետների վրա. մարդու ականջի համար անլսելի անդրձայնը յուրովի է ազդում կենդանու ենթագիտակցության վրա` առաջացնում է վախի զգացում, և առնետները չեն բազմանում։ Նման հաճախություն ունեցող սարքեր արտադրվում են։

Կա մի այլ փորձված և բավականին ազդեցիկ միջոց, որը կիրառեց մեր շենքի տարեց բնակիչներից մեկը` տարիներ առաջ։ Բազմաբնակարանի ստորին հարկաբաժնում գտնվող աղբանոցներում և նկուղում «բնակվող» առնետները ողողել էին ամբողջ շենքը` շքամուտքից մինչև տանիք։ Պարոն Վ-ն նախ համախմբեց բնակիչներից մի քանիսին, և մի գեղեցիկ օր նրանք սկսեցին փակել կենդանիների բների տեսանելի մուտքերը, բացեցին բակում գտնվող մի քանի բներ և վերացրեցին դրանցում գտնվող «բարուրված» ձագերին։ Շենքի բոլոր բնակիչները կենցաղային աղբի հետ մի քանի գդալ գիպս և շաքարավազ (կամ ալյուր) էին խառնում։ Այդպես շարունակվեց 1 շաբաթ։ Մի քանի գիշեր շարունակ ողջ մնացած առնետները հավաքվում և աննկարագրելի աղմուկ էին բարձրացնում ավերված բների և աղբանոցների մոտ. նրանք ողբում էին յուրայինների մահը։ Անցել են տարիներ, շենքի բակում բազմացել են կատուները, իսկ առնետները` եթե նույնիսկ չեն անհետացել, ապա գրեթե անտեսանելի ձևով են պահպանում իրենց գոյությունը։

Ինչո՞ւմն, էր պարոն Վ-ի գործողության հաջողության գաղտնիքը. երբ «հյուրասիրում» են գիպսի և շաքարավազի խառնուրդով և մոտակայքում ջուր են դնում, ապա խառնուրդը քարանում է որովայնում, և կենդանին սատկում է։

Նկարագրվող դեպքում «թույնի» քանակը մեծ էր և այն խառնված էր բազմատեսակ գույնի և համի ուտեստների մնացորդների հետ։
Առնետների «ավագների խորհուրդը» հավանաբար պարզապես ժամանակ չունեցավ գնահատելու իրավիճակը։

Քառորդ դար առաջ գիտնականները սահմանել են դերատիզացիայի չափի թույլատրելի սահմանը` կոնկրետ տարածքի մինչև 5%։
Կա կարծիք, որ առնետները կանխազգալով տարերային աղետները` նախապես լքում են իրենց զբաղեցրած տարածքները։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս