ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,9%-ով։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Աճ գրանցվել է միության գրեթե բոլոր անդամ երկրներում՝

Բելառուսում՝ 4,3%,

Ղրղզստանում՝ 3,7%,

Ղազախստանում՝ 3,6%։

Միաժամանակ ձվի արտադրությունն աճել է 2,4%-ով, մորթի համար նախատեսված անասունների և թռչնամսի արտադրությունը՝ 0,3%-ով, իսկ կաթի արտադրությունը՝ 0,2%-ով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031