Բուժում Գերմանիայում. Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքը արժանացել է «Առաջավոր փորձի կենտրոն» կոչման
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքը երկրոդն է Գերմանիայում, որն անցել է «Առաջավոր փորձի կենտրոն» կոչումն ստանալու սերտիֆիկացիան՝ համապատասխանելով Կրծքավանդակի վիրաբուժության գերմանական միության հիմնական պահանջներին:
«Միության պահանջներն այդօրինակ սերտիֆիկացիայի համար չափազանց բարձր են և ստանալ նման պատվավոր կոչում բոլորովին էլ հեշտ չէ», – մեկնաբանել է Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի Կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ պրոֆ.դոկ.
Բերնվարդ Պասսլիկը: Օրինակ այս սերտիֆիկացիան անցնելու համար տարեկան անցկացված վիրահատությունների թիվը պետք է կազմի ոչ պակաս քան 400: Ֆրայբուրգի տորակալ վիրաբույժները տարեկան անց են կացնում մոտ 3000 միջամտություն: Բացի մեծ թվով վիրահատությունները առաջ են քաշվում լրացուցիչ պահանջներ՝ կապված ոչ միայն որակի, այլ նաև արդյունավետության հետ:
Դրանց որոշակի մասը պետք է ունենա նշանակալից բարդություն: Անհրաժեշտ է նաև երևան հանել դրանց բարձր արդյունավետությունը, ինչպես օրինակ բարդությունների հազվադեպությունը և ռեզեկցիաների մանրակրկիտ իրականացումը:
Ապա պետք է մշակվեն բուժման հստակ սխեմաներ և ձեռք առնվեն հիվանդի պաշտպանության կոնկրետ միջոցներ: Հաստատությունը պետք է համապատասխանի օնկոլոգիական կենտրոնի չափանիշներին և ապահովի որակի երաշխիք:
Այսպիսով, շատ փոքր թվով բաժանմունքներ են ի զորու ապահովել համապատասխանության այդչափ բարձր պահանջներ, որոնք առաջ են քաշվել Կրծքավանդակի վիրաբուժության Գերմանական միության կողմից:
Պրոֆեսոր Պասսլիկը կարծում է, որ իրենց կլինիկայում քիչ չեն առավելությունները հիվանդների համար: Գոյություն ունեն շատ հրատարակումներ, որոնք հատկապես վերաբերում են թոքերի ուռուցքների հեռացմանը, որտեղ արտացոլվում է վիրահատական միջամտությունների քանակի և արդյունքների որակի միջև եղած փոխադարձ սերտ կապը:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքը պրոֆեսոր Պասսլիկի ղեկավարությամբ վերածվել է ազգային նշանակության օրինակելի կենտրոնի: