
Ինչպես է օդի աղտոտվածությունն ազդում ձեր առողջության վրա

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ օդի աղտոտումը պատճառ է դարձել 3,7 միլիոն մահվան (2012 թ.):
Doctors.am-ը՝ հղում անելով Blog.zocdoc.com կայքին, գրում է, որ սմոգն ու մանր մասնիկներն օդի աղտոտման երկու հիմնական տեսակներն են և կարող են քայքայիչ ազդեցություն թողնել թոքերի վրա: Կարճատև ժամանակահատվածում աղտոտված օդը ներշնչելը կարող է շնչուղիների բորբոքում առաջացնել, ինֆեկցիայի պատճառ դառնալ և գրգռել շնչառական համակարգը: Աղտոտված օդի ազդեցության հետևանքով կարող է խանգարվել թոքերի ֆունկցիան, առաջանալ քրոնիկ շնչառական խնդիրներ և նույնիսկ թոքի քաղցկեղի:
Պարզվում է՝ օդի աղտոտումը կարող է նաև ազդել սրտի վրա:
Ժամանակի ընթացքում, պոլյուտանտների ներշնչումը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների: Եվ եթե դուք արդեն տառապում եք սիրտ-անոթային հիվանդությամբ, ապա ավելի հակված եք պոլյուտանտների բացասական ազդեցությանը:
Օդի աղտոտումը նույնիսկ կարող է ազդել կյանքի սպասվող տևողության վրա: Իսկապես, աղտոտված օդը կրճատում է կյանքը 8.6 ամսով: Օդի մեկ քառակուսի մետրին բաժին ընկնող պոլյուտանտների քանակի բարձրացումը 10 միկրոգրամով բարձրացնում է մահացության ցուցանիշները 0.3 տոկոսով յուրաքանչյուր օր: