10 մթերք, որոնք կօգնեն մոռանալ հոգնածության մասին
1. Նուշը վիտամին E և մագնեզիում է պարունակում: Նշի օգտագործումը ողջ օրվա համար ուժ կտա ձեզ:
2. Սև շոկոլադում պարունակվող կոֆեինը մտավոր աշխատանքն է լավացնում և էներգիա տալիս ողջ օրվա համար:
3. Նռան մեջ պարունակվում են մեծ թվով վիտամիններ, կալցիում, մագնեզիում, կալիում, մանգան: Այն կարող է ոչ միայն մեծ քանակությամբ էներգիա տալ, այլև բարձրացնել իմունիտետը:
4. Կարմիր պղպեղն արագացնում է օրգանիզմում նյութերի փոխանակումը:
5. Հնդկական յոգուրտում ևս մեծ քանակով սպիտակուցներ կան, ինչը ձեզ թարմություն կհաղորդի:
6. Պոպ-կորնը մեծ քանակությամբ էներգիա կարող է հաղորդել երեխաներին:
7. Սպանախը ևս դասվում է այն մթերքների ցանկին, որոնք կօգնեն ձեզ մոռանալ հոգնածության մասին:
8. Հնդկացորեն պարունակող մթերքները ևս ձեզ էներգիա կարող են տալ: Այս մթերքներն օգտագործելով նախաճաշի ընթացքում՝ կարող եք ամբողջ օրը մոռանալ հոգնածության մասին:
9. Հապալաս. այս հատապտղում մեծ քանակով հակաօքսիդանտներ են պարունակվում, որոնք ակտիվացնում են ուղեղի գործունեությունը: Նրանք լավացնում են նաև տեսողությունը:
10. Ցորենը մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում: Սա էներգիայի մեծ աղբյուր է, որը նպաստում է ուղեղի աշխատանքին: