Վարսակը` որպես դեղամիջոց

Բուժիչ նամակներ

Վարսակը հնագույն ժամանակներից օգտագործվել է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։ Ընդ որում, ոչ միայն հատիկը, այլ նաև դրանից ստացված ձավարը, ալյուրը և վերգետնյա մասը, որը հավաքում են բույսի աճի տարբեր փուլերում։ Մեծ կիրառում ունի նաև բույսի չորացրած խոտը։ Վարսակի հատիկում հրաշալի ձևով հավասարակշռված են սպիտակուցները 11-18 %, ճարպերը (4-6,5%) և օսլան (մոտ 40 %)։ Հարուստ է B խմբի վիտամիններով, պարունակում է խոլին, միկրո և մակրոտարրեր։
Վարսակը հրաշալի աբսորբենտ է, մաքրում է օրգանիզմը թույներից և հեռացնում դրանք։

Բույսի նման հատկությունը թույլ է տալիս մաքրել աղիները, լյարդը և այլ օրգանները։
Վարսակն ունի նյութափոխանակությունը կարգավորող հատկություն, ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մասնակցում է արյունաստեղծման գործընթացին, կանոնավորում է սրտի ռիթմերը։ Գիտական բժշկությունը կիրառում է վարսակի խիստ եփուկն ասթենիայի` օրգանիզմի հյուծվածության, այրվածքների և ճառագայթման, վիրուսային հեպատիտի, ստամոքսաբորբի, կոլիտների, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ Վարսակի խոշոր աղացած ալյուրը կիրառվում է երկաթի պակասության հետևանքով առաջացած անեմիայի բուժման համար։ Վարսակը լայնորեն կիրառվում է էկզեմայի, քրոնիկ մաշկաբորբի և դիաթեզի դեպքում։

Ժողովրդական դեղատոմսեր
Լյարդի մաքրում. Մեկ և կես լիտր սառը ջրի մեջ դրեք որևիցե արծաթյա իր, 10 ժամ պահեք մութ տեղում, 15-20 րոպե եռացրեք, հանեք արծաթյա իրը, լցրեք 150 գ վարսակի հատիկ։ Կրկին 15 րոպե եփեք, 2 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 300-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 15 օր։
Շաքարային դիաբետ. 150 գ վարսակի փաթիլները 1-2 րոպե եփեք 1 լ եռջրում թույլ կրակի վրա, ծածկեք սրբիչով, 1 ժամ հետո քամեք։ Եփուկը խառնեք ալոճի հյութի հետ (1։1)։ Խմեք 200-ական մլ, օրը 3-4 անգամ, շարունակեք 40-60 օր։
Լեղամուղ. Վարսակի հատիկը լցրեք սառը զտված ջրի մեջ (1։10)։ 24 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
Միզամուղ. Վարսակի 150 գ հատիկը լցրեք 1 լ զտված ջրի մեջ, եփեք, մինչև մնա հեղուկի կեսը։ Երբ եփուկը գոլանա` լուծեք 2 ճ/գ մեղր, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-5 անգամ։
Քարեր երիկամներում. Վարսակի հատիկը եփեք ջրի մեջ (1։5), դրեք տաք թրջոցներ երիկամների հատվածում։ Տաքացնում է միզուղիները, ինչի շնորհիվ հեռացվող ավազը և մանր քարերը ցավ են պատճառում։

Կարդացեք նաև

  • Վարսակի 400 գ հատիկը լցրեք 3 լ զտված ջրի մեջ, 3 ժամ եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Հումքն աղացեք, լցրեք եփուկի մեջ, ավելացրեք 1 լ եռջուր։ Պահեք սառնարանում։

Չափաբաժինն օգտագործեք 2 օրվա ընթացքում, նախօրոք գոլացրեք։ Բուժումը շարունակեք 3 ամիս։ Բուժման նախնական շրջանում մեզի գույնը կփոխվի կարմիրի։ Ինչը չի կարող անհանգստության պատճառ լինել, որոշ ժամանակ անց գույնը կկարգավորվի։ Խստորեն հակացուցված են սուր համեմունքները և ալկոհոլը։ Եփուկը նաև մաքրում է աղեստամոքսային համակարգը և լեղապարկը։

Վարսակը` որպես նիհարեցնող միջոց
Վարսակով պատրաստված շիլան կանոնավորում է փոխանակման գործընթացները, ինչի շնորհիվ լավացնում է մարսողությունը, աղիների գործունեությունը և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։ Բույսի մեջ պարունակվող բջջանքը մաքրում է աղեստամոքսային համակարգի բոլոր հատվածները և հեռացնում կուտակված վնասակար նյութերը։

Վարսակի կանոնավոր կիրառումը սննդակարգում նպաստում է նիհարելուն, թարմացնում և առողջացնում է մաշկը և մազերը։

  • Վարսակի շիլան պետք է պատրաստել անմիջապես ուտելուց առաջ։
    Կարելի է վարսակի փաթիլները 8-10 ժամ թրմել սառը ջրում և ուտել նախաճաշին` առանց եփելու, սև սալորի չրի հետ։

Շատ օգտակար է վարսակի եփուկը մեղրի և կիտրոնի հյութի հետ, որը կարելի է խմել երկար ժամանակ։

  • Վարսակի 300 գ հատիկը 20 րոպե եփեք 300 մլ ջրի մեջ, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք օրվա ընթացքում։

Զգուշացում։ Յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները, հնարավոր է, որ վարսակի օգնությամբ բուժումն ունենա նաև վնասակար ազդեցություն։

Խորհրդակցեք բժշկի հետ։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս