Խոլեստերին. որքան պետք է լինի օրգանիզմում, ինչով է այն վտանգավոր և օգտակար ու ինչպես չեզոքացնել այն
Ընդունված տեսայետ կա, որ խոլեստերինը չափազանց վտանգավոր է առողջության համար: Այդպե՞ս է արդյոք իրականում, թե՞ ոչ. ,մասնագետների հետ զրևույցում փորձել է պարզել է Aroxj.am-ը:
Նախ նշենք, որ խոլեստերինն արտադրում է լյարդը: Գոյություն ունի խոլեստերինի 2 տեսակ, այսպես ասած՝ «լավ» և «վատ», իսկ ավելի ճիշտ՝ «պետքական-օգտակար» և «անպետք-վնասակար»: Վնասակար խոլեստերինը լինում է ցածր խտության և հենց դա է կպչում ձեր երակների պատերին ու խցանումներ առաջացնում, ինչը հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների: Օգտակար խոլեստերինը արտադրում է հենց օրգանիզմը և այն մասնակցում է օրգանիզմին անհրաժեշտ մի շարք պրոցեսների ինչպիսին են՝
- այն մասնակցում է օրգանիզմում սեռական հորմոնների արտադրությանը
- մասնակցում է ստամոքսալեղիի արտադրության գործընթացին, ինչն իր հերթին նպաստում է մարսողությանը
- Օրգանիզմին մատակարարում է հանքանյութեր, մասնակցում է տոկսինների չեզոքացմանը
- Բջջային մակարդակում ապահովվում է մետաբոլիզմը և բջիջներին մատակարարում է, այսպես կոչված, «շինանյութ»՝ նոր բջիջների ստեղծման համար:
Ինչպես չեզոքացնել «վատ» խոլեստերինը
Ինչպես արդեն նշեցինք՝ «լավ» խոլեստերինը անհրաժեշտ է օրգանիզմին, իսկ ահա վատ խոլեստերինի դեմ պետք է պայքարել: Դրա համար կան բազմաթիվ ձևեր՝ դեղամիջոցներից մինչև առողջ ապրելակերպ ու առողջ սննդակարգ: Ահա դրանցից հիմնականները՝
- Անհրաժեշտ է նվազեցնել ճարպերի գործածումը սննդակարգում նվազագույնը 30 տոկոսով
- Հարկավոր է օգտագործել ոչ յուղոտ մսատեսակներ: Միաժամանակ նաև հանել մսի վրայի կաշին ու ճարպոտ հատվածները
- Բացարձակապես պետք է սննդակարգից հանել կիսաֆաբրիկատները՝ նրբերշիկ, բեկոն, սալյամի
- Օրգանական ձիթայուղերը անհրաժեշտ է փոխարինել բուսականով
- Հավկիթ ուտելիս պետք է հանել դեղնուցը
- Անհրաժեշտ է պակասեցնել հանքանյութերի գործածումը՝ հատկապես կրեմով քաղցրավենիքները
- Կաթ օգտագործելիս ուշադիր եղեք, որպեսզի նրա բաղադրության մեջ յուղայնությունը չգերազանցի 1.5 տոկոսը
- Անհրաժեշտ է օգտագործել բանջարեղեն ու մրգեր
- Սրան զուգահեռ պետք է ֆիզիկական ակտիվություն դրսևորեք և մարզվեք գոնե 2 օրը մեկ անգամ: Նստակյաց կյանքը «վատՄ խոլեստերինի արտադրությանը հիմնական խթանիչներից է:
Ամբողությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: