Բաժիններ՝

5 բժշկական հայտնագործություն, որոնք երկարացրել են մարդու կյանքի տևողությունը

Այսօր կյանքի սպասվող միջին տևողություն 75 տարի է. սա կրկնակի շատ է 200 տարի առաջ եղած ցուցանիշից: Այսպիսով, ի՞նչն է փոխվել: Այս մասին գրում է Doctors.am-ը՝ հղում անելով Blog.zocdoc.com-ին:

Հետևյալ 5 բժշկական հայտնագործությունները բազմաթիվ տարիներ են ավելացրել մեր կյանքին:

Պատվաստանյութեր- Ինչ-որ մեկին հիվանդությամբ վարակելը նրանց հիվանդությունից պաշտպանելու համար բավական համարձակ միտք է, որը, սակայն, հետ չպահեց Բենջամին Ջեսթին իր ընտանիքին պատվաստելու համար, 1774թ.-ին հորթի ծաղիկի հարուցիչներ օգտագործելուց: Տարիներ անց Էդվարդ Ջենները զարգացրեց պատվաստանյութերի տեսությունը: Նրա շնորհիվ բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններ` դիֆթերիա, կարմրուկ, ջրծաղիկ, կապույտ հազ, այսօր կանխարգելվում են պատվատանյութերով:

Պենիցիլին- Ալեքսանդր Ֆլեմինգը հայտնաբերեց պենիցիլինը` առաջին հակաբիոտիկը: Նրա շնորհիվ կանգնեցվեց բազմաթիվ հիվանդությունների և ինֆեկցիաների տարածումը:

Օճառ- Ամեն ինչ սկսվեց Լուի Պաստերի` 19-րդ դարի վերջում առաջարկած բակտերիաների մասին թեորիայից, համաձայն որի՝ բակտերիաներն են հիվանդություններ առաջացնում: Այդ ժամանակից սկսած մենք ավելի մաքուր ենք դարձել: Եվ դա հրաշալի է, քանի որ ձեռքերը լվանալն ու անձնական հիգիենան հիվանդությունների և ինֆեկցիաների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներն են:

Զարկերակային ճնշման բուժումը- Երբ «լուռ մարդասպանը» (ԱՄՆ –ում մահվան երրորդ ամենահաճախ պատճառը) բուժվում է հակահիպերտենզիվ թերապիայի միջոցով, սրտի կաթվածի հավանականությունն նվազում է 35 %-ով, ուղեղի կաթվածինը` 20%-ով, և սրտային անբավարարության զարգացման հավանականությունը` 50%-ով:

Ինսուլին- Չնայած դիաբետը դեռ անբուժելի է, ինսուլինի (հորմոն, որը կարգավորում է արյան շաքարի պարունակությունը )հայտանգործությունը դիաբետը մահացու հիվանդությունից վերածեց կառավարվող վիճակի: Գերմանացի գիտնականները սկսեցին դիաբետով տառապող շան ուսումնաիրությունից, այնուհետև անցան խոշոր եղջերավորների ենթաստամոքսային գեղձի ուսումնասիրությանը, արդյունքում, այսօր արդեն ունենք ինսուլինը, որը աշխարհով մեկ միլինովոր մարդկանց է օգնում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս