Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը»,- այս մասին հաղորդում է ռուսական պաշտոնական Կրեմլինը։

Ըստ Կրեմլինի՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությանը, որը վերաբերում է Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերին։

«Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ Եվրոպական միությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»,- ասված է ռուսական պաշտոնական հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031