Բաժիններ՝

Բոլոր զգացողություններից ամենատևականը թախիծն է

Բոլորս էլ նեգատիվ իրադարձություններից (հարաբերությունների խզում, սիրած մարդու մահ և այլն) հետո տխրություն ու թախիծ ենք զգում: Այդպիսի պահերին թվում է, թե հուսահատությունից անհնար կլինի դուրս գալ: Իսկ ինչու՞ է տխրությունն ավելի երկար տևում քան ամոթը, զարմանքը, բարկությունն ու ձանձրույթը:

Նոր հետազոտությունը փորձում է այս հարցին պատասխանել: Բելգիացի գիտնականների մի խումբ փորձել է բացատրել էմոցիաների տևողությունների տարբերությունները:

Փորձարկումն անցկացրել են 233 ուսանողի մասնակցությամբ, ովքեր հատուկ հարցաթերթիկներ էին լրացնում վերջերս ապրած էմոցիաների և նրանց տևողության մասին: Ուսանողները պատմում էին նաև բացասական էմոցիաների դեմ պայքարելու իրենց մեթոդների մասին:

Ինչպես սպասվում էր, էմոցիաների 27 տեսակներից ամենատևականը թախիծն է: Ամենակարճատևները՝ ամոթը, զարմանքը, զզվանքը, ձանձրույթն ու զայրույթն էին: Սակայն գիտնականների համար զարմանալի թվաց, որ ձանձրույթն ամենակարճ տևողությամբ էմոցիան էր, քանի որ սովորաբար երբ ձաձնձրանում ենք, թվում է՝ ժամանակն ավելի դանդաղ է ընթանում:

Ստացված տվյալների համաձայն՝ էմոցիաները կախված են տվյալ մարդու համար իրադարձության կարևորությունից: Սովորաբար, թախիծը կապված է իրադարձությունների հետ, որոնք մարդու համար չափազանց կարևոր նշանակություն ունեն, օրինակ՝ հարազատ մարդու մահը: Ինչպես նաև, այսպիսի իրադարձությունները տեղի ունենալուց դեռ երկար ժամանակ անց շարունակում են ազդեցություն թողնել և ամրացնում ու սնում են բացասական էմոցիաները: Բացասական էմոցիաների տևականությունը բացատրող հիմնական գործոնը ռումինացիան է: Հենց ռումինացիայով էլ, այսինքն տվյալ իրադարձության հետ կապված մտքերի և զգացմունքների շարունակական կրկնման, պայմանավորված է էմոցիաների երկարատևությունը; Ռումինացիայի բարձր մակարդակով էմոցիաները բավականին երկար են տևում:

Այլ խոսքերով, իրադարձության և նրա արդյունքների մասին կրկին ու կրկին մտածելն է, որ թույլ չի տալիս էմոցիաներին մարել: Ըստ հեղինակենրի, իրենց հետազոտությունը լուրջ սահմանափակումներ ունի` կապված հարցաթերթիկների մեթոդի սուբյեկտիվության հետ, և այս արդյունքները դժվար է փոխադրել մարդկանց մեծ զանգվածներին:

Սակայն նրանք կարծում են, որ իրենց աշխատանքը ավելի հասկանալի է դարձնում նեգատիվ էմոցիաների ծանրության և երկարատևության կանխորոշման մեթոդները, և ընդունակ է օգնելու պսիխոթերապևտիկ մեթոդների մշակման գործում:

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Medspecial.ru

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս