Ինչու է յոդն այդքան կարևոր մեր օրգանիզմի համար
steptohealth կայքը գրում է, որ յոդն օրգանիզմի համար կարևորագույն նյութերից է, որը, սակայն, անցկացված հետազոտությունների համաձայն՝ հաճախ չի բավականացնում մարդկանց: Ընդ որում, սա համաշխարհային տենդենց է: Խնդիրն այն է, որ մարդու օրգանիզմն ընդունակ է ինքնուրույն յոդ սինթեզել. օրգանիզմն այն կարող է ստանալ միայն մթերքներից: Օրգանիզմում յոդը պահվում է վահանաձև գեղձում՝ հորմոններ արտադրելու համար:
1. Յոդի անհրաժեշտ քանակի առկայությունն օրգանիզմում օգնում է ավելի հեշտ այրել ճարպեր, ինչպես նաև կանխում է այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են խպիպը՝ զոբը, և ընդհանրապես վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները:
2. Յոդը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նյարդային համակարգի գործունեությանը, երեխաների աճին:
3. Այն չափազանց կարևոր է ածխաջրեր և խոլեստերին սինթեզելու համար:
4. Օրգանիզմին ապահովում է էներգիայով:
5. Այրում է ավելորդ ճարպերը:
6. Դրա շնորհիվ՝ մեր եղունգները, մազերը և ատամներն ավելի ամուր և առողջ են մնում:
7. Յոդը մեր կողմից օգտագործվում է նաև դեզինֆեկցիայի համար:
Օրգանիզմում յոդի պակասի ախտանշաններն են՝
1. Զոբի առաջացումը:
2. Հիպոթիրեոզը:
3. Մրսելու մշտական զգացողությունը:
4. Հոգնածության զգացումը, հոդացավը:
5. Անքնությունը:
6. Մաշկի չորությունը:
7. Լուծը:
8. Մտավոր և ֆիզիկական հետամնացությունը
Ինչի մեջ է յոդ պարունակվում՝
1. Ձուկ և ծովամթերք:
2. Բանջարեղեն:
3. Պանիրներ:
4. Հացամթերք: