Բաժիններ՝

Թոքերի և բրոնխների մաքրման ժողովրդական եղանակներ

Հատկապես թոքաբորբից և բրոնխիտից հետո հաճախ թոքերում և բրոնխներում նկատվում են անհարմարություններ պատճառող մնացորդային երևույթներ, և կարիք է լինում մաքրել դրանք:

Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թոքերի և բրոնխների մաքրման մի քանի ժողովրդական եղանակներ:

  • Սև բողկը քերել խոշոր քերիչով, ոչ ուժգին քամել հյութը, վրան ավելացնել մեղր կամ շաքարավազ և խմել քնելուց առաջ: Մնացած թանձրուքը քսել 4-6 շերտ թանզիֆի և 1շերտ կտորի վրա, դնել կրծքավանդակի վրա ու ծածկել բրդյա կտորով, այնուհետև`  տաք ծածկոցով:  Այս դեղատոմսը շատ լավ օգնում է ուժեղ հազի և շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում:
  • Յոգաթերապևտները և տիբեթյան ժողովրդական բժիշկները թոքերի և բրոնխների մաքրման լավագույն եղանակ համարում են մաքրող շնչառությունը: Այսպես, կատարել քթով դանդաղ ներշունչ: Շնչելու սկզբում օդով են լցվում թոքերի ներքևի հատվածները, դիաֆրագմայի շարժումների հաշվին փքվում է ստամոքսը, այնուհետև օդով են լցվում թոքերն ամբողջությամբ և ուսերը վեր ու վար անելու օգնությամբ խտանում նրանց վերևի հատվածներում: Այս ընթացքում հարկավոր է կանգնել ոտքերի ծայրերի վրա, պահել շնչառությունը՝ որքան հնարավոր է, և թուլացնելով բոլոր մկաններն ու թեքվելով կրունկների վրա` ստամոքսը ձգելով` դանդաղ բերանով արտաշնչել:

Այսպիսի շնչառական վարժություններ պետք է կատարել 10-15 անգամ` ուշադրությունն առավելագույնս կենտրոնացնելով շնչառության վրա, մտովի պատկերացնելով, որ շնչում ենք կենարար էներգիա:

Կոկորդի նյարդային հյուսակը մաքրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ շնչառական վարժությունը:

Կարդացեք նաև

Կանգնել կամ նստել ուղիղ: Նայել առաջ` չշեղվելով որևէ բանի ուղղությամբ: Քթով հանգիստ, դանդաղ շունչ քաշել, ապա կտրուկ քթով արտաշնչել: Այսպես 5 անգամ շնչել-արտաշնչելուց հետո արագացնել դրանք:

Այս վարժությունը պետք է կատարել 11-25 անգամ:

Այս վարժությունն օգտակար է թոքերը մնացորդային օդից մաքրելու, գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնելու, թոքային հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վահանաձև գեղձի աշխատանքի բարելավման  համար:

Պատրաստեց Գոհար Սավզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս