Բուժում Գերմանիայում. Ֆրայբուրգի ակնաբույժները վստահությամբ են նայում ապագային
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ակնաբույժները ներկայացնում են նախորդ տարվա արդյունքները. հիվանդների մշտապես աճող թվեր, թերաևտիկ և վիրաբուժական ծառայությունների սպեկտորի ընդարձակում, համալսարանական կլինիկան որպես գիտահետազոտական կենտրոն…
Անցյալ տարին կրկին ու կրկին հաջողակ էր Ֆրայբուրգի ակնաբուժական համալսարանական կլինիկայի համար: Հաջողվել է ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակաները, բացի այդ զգալիորեն ավելացել է վիրահատությունների քանակը:
«Մեր աշխատանքի արդյունավետությունն արտացոլվում է հիվանդների քանակի մշտական աճով, որոնք ցանկանում են բուժվել հենց մեզ մոտ, ինչպես նաև ավելացող բարդագույն վիրահատությունների քանակով: Այժմյան ցուցանիշները հերթական անգամ հաստատում են այն փաստը, որ մեր բաժանմունքն անխոս դասվում է Գերմանիայի առաջատար ակադեմիական հաստատությունների շարքին», – ասում է բժշկական գիտությունների պրոֆ. դոկ. Թոմաս Ռայնհարդը` Ֆրայբուրգի ակնաբուժական համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկը:
2013թ. ամբուլատոր հիվանդների թիվն աճել է մինչև 62 700 (2012թ. կազմել է 58 000), իսկ ստացիոնար հիվանդները եղել են մոտ 5 300 (2012թ.` 5 190): Նշենք, որ ստացիոնարում նրանց գտնվելու ժամանակը նույնպես կրճատվել է:
Կլինիկայի հպարտությունն է համարվում կից ստեղծված Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային հողի եղջերաթաղանթի տրանսպլանտատների բանկը` LIONS-ը, որտեղ նախապատրաստվում և պահվում են դոնորների եղջերաթաղանթները:
Տրանսպլանտատների բանկը վերջերս նշում էր իր ստեղծման տասնամյակը:
Ստեղծվել է նաև դոնոր-օրգանների ընդհանուր համազգային ռեգիստր: Բարելավվել է նաև նմուշների որակը. նախորդ տարվա համեմատությամբ դիտվում է տրանսպլանտատների քանակի նվազում, որոնք համարվել են օգտագործման համար ոչ պիտանի:
Ֆրայբուրգի ակնաբուժական համալսարանական կլինիկան գրավիչ է ոչ միայն հիվանդների համար, այլ նաև բժշկական անձնակազմի առումով: 2013թ. կլինիկայի շատ ու շատ աշխատակիցներ կրկին դարձել են առաջատար հեղինակավոր մրցանակների լաուրեատներ և պարգևատրվել գիտաբժշկական հետազոտությունների ասպարեզում: