Բաժիններ՝

Սննդային սոդայի օգտակար հատկանիշները

steptohealth կայքը գրում է, որ սննդային սոդան մի շարք օգտակար հատկանիշներ ունի: Առաջին հերթին՝ այն օգտագործվում է ատամների սպիտակեցման համար. բացի դա՝ այն օգնում է նաև այն մարդկանց, ովքեր չափազանց զգայուն լնդեր ունեն: Ատամները մաքրելու և լնդերն ամրացնելու համար անհրաժեշտ է սոդան լցնել մի փոքր թրջած ատամի խոզանակի վրա և դրանով մաքրել ատամների արանքներն ու լնդերը:

Ջրում լուծված սննդային սոդան հիանալի միջոց է միջատների կծելու դեպքում: Այն խորհուրդ է տրվում օգտագործել նաև արևից ստացած այրվածքների դեպքում. այն թեթևացնում է ցավը, հանում է կարմրությունը:

Սոդան խորհուրդ է տրվում նաև այն անձանց, ովքեր բերանից վատ հոտ գալու հետ կապված խնդիրներ ունեն: Այս խնդրից ազատվելու համար բավարար է օրվա ընթացքում 3 անգամ սոդայով ողողել բերանը: Շատ կանայք սննդային սոդան օգտագործում են՝ եղունգների գեղեցկությունն ու առողջությունը պահպանելու համար:

Դրա համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, 5 րոպե ձեռքերը պահել սոդայով ջրի մեջ: Սոդայով վաննա ընդունելը կարող է օգնել մկաններից հանել լարվածությունը, հանգստացնել մարմինը, փափկեցնել մաշկը: Կայքի փոխանցմամբ՝ սոդան նաև կարող է պայքարել քաղցկեղի բջիջների առաջացման և զարգացման դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս