Ուսումնասիրություն. Անքնությունը եռապատկում է դժբախտ պատահարների հավանականությունը
Երկար տարիներ համարվում էր, որ դժբախտ պատահարների ու հանկարծամահության հիմնական պատճառը ալկոհոլն է: Սակայն շվեդ ու նորվեգ գիտնականները 13 տարի ուսումնասիրություն են անցկացրել 54399՝ 20-80 տարեկան մարդկանց շրջանում հասկանալու համար, թե ինչ հետևանքներ է ունենում անքնությունը՝ մարդու առողջության արագ կողմնորոշման, իրավիճակում ռեակցիների վրա: Այսպիսով, ըստ Aroxj.am-ի՝ գիտնականները դուրս են բերել անքնության 3 հիմնական նախանշանները
1 Քնելու դժվարություններ
2 Հաճախակի արթմնացում գիշերային ժամերին
3 Առավոտյան հոգնածության զգացողություն
Բոլոր նրանք, ովքեր ունեցել են այս նախանշանները՝ ընդգրկվել են ուսումնասիրության շրջանակներում: Նրանք գտնվել են գիտնականների պարբերական հսկողության տակ: Արդյունքում պարզվել է, որ նրանցից 277-ի կյանքը ավարտվել է, այսինքն՝ նրանք մահացել են դժբախտ պատահարի արդյունքում, որից 55 ավտովթարի հետևանքով:
Ընդ որում, ուսումնասիրելով մահացածների տարբեր տվյալներ, գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր ունեցել են անքնության բոլոր 3 նախանշանները 2.8 անգամ ավելի շատ են վտանգված, քան նրանք, ովքեր ունեն նորմալ քուն: Ավելին, նրանք, ովքեր տառապում են անքնությամբ 34 տոկոսով ավելի են վտանգված ենթարկել ավտոճանապարհային վթարի:
Բացի այդ՝ նորվեգ ու շվեդ գիտնականները կատարել են մի շարք ուսումնասիրություններ, որոնց արդյունքում նրանք գնահատել են անքնության հետևանքով ծանր հիվանդությունների ձեռքբերման հավանականությունը: