Անառարկելի է, որ ճապոնական ավանդական բաղադրատոմսերով պատրաստված բրնձի շիլան, կանաչ թեյով և համեմունքներով ըմպելիքները, օմեգա-3 չհագեցված ճարպերով ու յոդով հարուստ սուշին և այլն զգալիորեն նպաստում են առողջության պահպանմանը և դանդաղեցնում են ծերացման ընթացքը։
Մեղվակաթն ունի անաբոլիկ` «շինարարական» հատկություն, այն լավացնում է նյութափոխանակությունը, արագացնում երիտասարդ օրգանիզմի աճը, լավացնում է ախորժակը, բարձրացնում հեմոգլոբինը եւ ավելացնում արյան կարմիր գնդիկների քանակը։ Փորձարկման ենթարկված կենդանիները մոտ 20 տոկոս ավելի երկար են ապրում, բարձր է դրանց դիմադրողականությունն արտաքին ազդակների հանդեպ։
Այս հայտնի բաղադրատոմսը, ըստ healthyfoodteam.com-ի, հայտնագործվել է Հիլդեգարդ վոն Բինգենի (Hildegard von Bingen) կողմից, ով ապրել է ավելի քան 800 տարի առաջ և մահացել 81 տարեկան հասակում:
Խնկենու այլ անվանումներն են` խնկածառ, պիստակենի։ Սա աղտորազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտ 20 տեսակներ։ Աճում է չոր, քարքարոտ լանջերում, կիսաանապատներում։
Սթրեսի առաջին նախանշաններն են՝ քրոնիկ հոգնածությունը, հյուծվածությունը, ֆիզիկական վատ վիճակը, ցինիզմը, նեգատիվ տրամադրվածությունը, նյարդային վիճակը, բարկությունը, առանց պատճառի չափազանց շատ անհանգստությունը, հաճախակի գլխացավերը, հանկարծակի քաշի կորուստը կամ ձեռքբերումը, անքնությունը, դեպրեսիան, շնչառության դժվարությունը, ձեռքերի դողը, և այլն:
Healthonlinecentral կայքը ներկայացնում է մի ըմպելիք, որը կօգնի զարգացնել կենտրոնանալու կարողությունը, կլավացնի հիշողությունն ու կիջեցնի արյան ճնշումը: Այս ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի միայն 4 բաղադրիչ և 5րոպե:
Քրքումով (куркума) պատրաստված ոսկե կաթը հայտնի է իր հակաքաղցկեղային հատկանիշներով: Քրքումը պատկանում է կոճապղպեղավորների ընտանիքին: Քրքումը նաև անվանում են հնդկական զաֆրան (шафран):
Բաղադրատոմսի հիմնական բաղադրիչները մեղրն ու սոդան են: Մեղրն օգնում է ազատվել բակտերիաներից և փակում է մաշկի ծակոտիները՝ մաշկը դարձնելով էլաստիկ և թարմ, բացի այդ« օգնում է ազատվել սև կետերից:
Արդյո՞ք ձեզ հայտնի է, որ վարունգի մեջ լուծված են քիմիական տարրեր, որոնք լավացնում են տեսողությունը, ունեն հակաբիոտիկ, հակաուռուցքային, նիհարեցնող, արյան թթվայնությունը կարգավորող հատկություններ։
Կիվին ամենաառողջարար և ամենահամեղ մրգերից մեկն է աշխարհում: Այն ծագումով հարավային Չինաստանից է: Այս արևադարձային միրգը Չինաստանի ազգային խորհրդանիշն է: Այս քաղցր մրգի համը նման է արքայախնձորի, բանանի և ելակի համի համադրությանը:
Եթե ձեր օրգանիզմը ծանրաբեռնել եք ճարպոտ, քաղցր կերակուրներով կամ ալկոհոլով, և հոգնածություն ու էներգիայի պակաս եք զգում, միակ բանը, որ ձեզանից կպահանջվի, healthyfoodstar կայքի առաջարկած բաղադրատոմսն է, որը մաքրում է օրգանիզմն ու լավացնում իմունային համակարգը:
Բերնարդո Լապալոն, ով արդեն 113 տարեկան է, կարողանում է հանգիստ տեղաշարժվել, հոգ է տանում ինքն իր մասին: Նա նաև հոգ է տանում իր մտավոր առողջության մասին՝ կարդալով բազմաթիվ գրքեր և լուծելով խաչբառներ:
Մաղադանոսի արմատն ունի դեղնասպիտակավուն երանգ, այդ պատճառով այն երբեմն կոչում են «սպիտակ արմատ»: Այն ունի քաղցր համ և հաճելի հոտ, ինչն էլ եթերային յուղերի առկայության ապացույցն է:
Անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել, թողնել ողջ գիշեր: Առավոտյան հանեք կիտրոնի մասերը, անանուխն ու իմբիրը և խմեք: Խորհուրդ է տրվում ամբողջը խմել մինչև օրվա ավարտը: Եթե չեք հասցնում այն խմել, ապա դրեք սառնարանում, սակայն 2 օրից ավելի մի պահեք: Խմիչքը պետք է օգտագործել ամեն օր՝ 4 շաբաթվա ընթացքում:
Ականջի ցավը, հավանաբար, ամենատհաճ զգացողությունն է, այնպես որ, եթե դեռ որոնում եք որևէ դեղամիջոց, որը կօգնի արագ ազատվել այդ ցավից, healthylivingstyle.net-ը խորհուրդ է տալիս պատրաստել հետևյալ բաղադրատոմսերը:
Ելակն ընդունակ է դանդաղեցնել ծերացման ընթացքը: Ելակի կազմում մտնող հակաօքսիդանտները կարող են օգնել դանդաղեցնել ծերացումը: Դրա համար ճաշից նվազագույնը 40 րոպե անց անհրաժեշտ է մի քանի ելակ ուտել:
Լոլիկը նման է մարդու սրտին, քանի որ այն ունի կարմիր գույն և 4 բաժիններ՝ ճիշտ սրտի նման: Հետազոտությունները ցույց են տվել, որ լոլիկը հարուստ է երկաթով և կալիումով, ինչն էլ լոլիկը դարձնում է ավելի օգտակար արյան և սրտի համար:
Այժմ օրեցօր ավելի ու ավելի հայտնի է դառնում կիտրոնով ջուրը: Սա պայմանավորված է այն փաստով, որ կիտրոնով ջուրը կարողանում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, ու, միևնույն ժամանակ, լավացնում է մարսողական համակարգը:
Երբ ասում ենք՝ կալցիում, անմիջապես սկսում ենք մտածել կաթի, յոգուրտի, պանրի և այլ կաթնամթերքների մասին, բայց չենք էլ կասկածում, որ գոյություն ունեն նաև ոչ կաթնային մթերքներ, որոնք մեծ քանակությամբ կալցիում են պարունակում:
Համեմատելով տարբեր սկզբնաղբյուրներում ներկայացված արդյունքները՝ որոշվել են մարոլի (92,3 գամ), լոբու (69,2 գ) և գազարի (138,5 գ) մեջ պարունակվող վերոգրյալ նյութերի քանակները։
Վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով և ջրով հարուստ մրգերի ու բանջարեղենների համադրությունն օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցն է: Վատ սննդակարգը, հատկապես՝ վերամշակված մթերքները, մեծապես ազդում են օրգանիզմի առողջության վրա:
Ապացուցված փաստ է, որ կանաչ բանջարեղենն ամենաօգտակարն է: Այնուամենայնիվ, ուշադիր ընտրեք այն բանջարեղենը, որ պատրաստվում եք ուտել:
Բոլորը, ովքեր առնչվել են երիկամային քարերի խնդրի հետ, պնդում են, որ դա աշխարհում ամենատհաճ ցավն է:
Շերտազատում՝ նշանակում է՝ դեմքի մաշկի մեռած բջիջների հեռացում: Սա օգնում է թեթևացնել կնճիռները, քանի որ դրանք այլևս այդքան խորը չեն երևում:
Ձեզ ենք ներկայացնում հրաշալի բաղադրատոմս. 200գ ծիրանի չիր, 200գ չամիչ, 200գ ընկույզ, 200գ սև սալորի չիր, 3ճ/գ մեղր և մեկ կիտրոն: Չրերը լվացեք, վրան եռացրած ջուր լցրեք, ապա չորացրեք: Կիտրոնը լվացեք, կտրատեք, հեռացրեք կորիզը: Բոլոր բաղադրիչներն անցկացրեք մսաղացի միջով: Ստացված խառնուրդին ավելացրեք մեղր և լավ խառնեք: Ստացված զանգվածը պահեք սառնարանում և կերեք ամեն օր 1թ/գ:
Օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է օրը 0,8-0,12 գրամ կալցիում։ Կախված տարբեր հանգամանքներից` յուրացվում` աբսորբացվում է սննդամթերքի հետ ներմուծված կալցիումի 25-40 %-ը։ Մեր խնդիրն է` շեղել այդ տարբերությունը դեպի վերին շեմը։
Եթե ցանկանում եք նիհարել, սակայն, առանց առողջությանը վնասելու, ապա այս ըմպելիքը ձեզ համար է: Այնուամենայնիվ, եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեք, լավ լինի խորհրդակցել բժիշկի հետ:
Բոլորն էլ գիտեն ջրի բուժարար ուժի մասին: Ջուրը առողջության բնական աղբյուր է, բայց շատ մարդիկ մոռանում են օրվա ընթացքում այն խմել: Այս ճանապարհով նրանք վնասում են օրգանիզմը:
Մարդկանց 40%-ից ավելին բողոքում է մեջքի ցավերից: Ցավող հոդերը մեծ ֆիզիկական անհարմարություն են պատճառում, բայց, բարեբախտաբար, կիտրոնը կարող է պայքարել այս ամենի դեմ:
Մարդու մաշկն ամենախոցելին է արտաքին տարբեր գործոնների հանդեպ: Ժամանակի ընթացքում մաշկը խոցելի է դառնում կլիմայական փոփոխությունների հանդեպ և պահանջում է ավելի ուշադիր խնամք: