Աղցաններ, որոնք կօգնեն կառավարել շաքարախտը
Healthylivingstyle կայքը ներկայացնում է աղցաններ, որոնք հրաշալի կերպով օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, այդ իսկ պատճառով, եթե տառապում եք շաքարախտով, պետք է անպայման ներառել այս աղցանները ձեր սննդակարգում: Այս աղցանները ոչ միայն համեղ են, այլև՝ շատ հեշտ են պատրաստվում:
Աղցան 1- սպանախով, սխտորով և քացախով աղցան
Բաղադրություն
- 6 բաժակ սպանախի տերևներ
- 2 պճեղ մանրացրած սխտոր
- Քառորդ բաժակ կտրատած կարմիր սոխ
- Քառորդ թ/գ աղացած սև պղպեղ
- 1/8 թ/գ աղ
- 1,5 ճ/գ ձիթապտղի յուղ
- 1ճ/գ քացախ
- 0,5 թ/գ մանանեխ
Նախ՝ բոլոր բաղադրիչները, բացի սոխից և սպանախից, դրեք մեծ կաթսայի մեջ: Լավ հարեք հարիչով և ավելացրեք սոխն ու սպանախի տերևները:
Աղցան 2- վարունգի աղցան
Այս աղցանի համար ձեզանից կպահանջվի
- 1 մեծ վարունգ կամ 2 միջին
- 2ճ/գ բոված քունջութի սերմեր
- 1թ/գ մեղրախոտ (стевия)
- Քառորդ բաժակ քացախ
Նախ՝ լվացեք վարունգը և կեղևազատեք: Հետո երկայնքով 2 մասի բաժանեք և գդալի միջոցով հեռացրեք կորիզները: Վարունգը պետք է շատ բարակ շերտերով կտրատել: Բարակ շերտերը տեղադրեք երկու շարքով անձեռոցիկի վրա՝ հանելով ավելորդ հեղուկը: Խառնեք աղը, քացախն ու մեղրախոտը տարայի մեջ և ամենը լավ խառնեք: Վերջում ավելացրեք վարունգը և քունջութի սերմերը, լավ խառնեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը