Կոկռոշենի, նույնն է՝ հաղարջենի փշոտ. մեկ դեղատոմս
Կան հիմքեր ենթադրելու, որ Հայաստանի տարածքը հաղարջենու հայրենիքներից մեկն է։ Միայն ՀՀ Վայքի մարզում է աճում սևապտուղ հաղարջ հայկականը՝ Ribes armenum։
Կոկռոշենին պատկանում է քարբեկազգիների ընտանիքի հաղարջենիների ցեղին։ Կոկռոշենու տերևահանգույցներում աճում են 2-4 հատ փշեր, որոնց երկարությունը հասնում է մինչև 4 սմ-ի։
Ինֆարկտ, ստենոկարդիա, այտուցներ
Հարկավոր է
- Կոկռոշենու պտուղ՝ 1 կգ
- Սամիթ՝ 200 գ
- Սխտոր՝ 1 հատ միջին չափի
- Աղ՝ համեմունք ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Բաղադրամասերը հարեք կամ աղացեք, խառնեք, 30 րոպե անց համեմեք աղով։ Լցրեք մանրէազերծված ապակյա տարաների մեջ, կիպ փակեք։
Ինչպես օգտագործել
- Կերեք 1-ական ճ/գ՝ օրը 3 անգամ, ուտելուց 1-2 ժամ հետո։
* * *
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: