Բաղադրատոմս՝ աչքերի սև շրջանակների դեմ
Ժամանակակից աշխարհում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնց աչքերի ներքևի հատվածներում սև շրջանակներ կան: Այս սև շրջանակներն ի հայտ են գալիս հիմնականում հոգնածության և համակարգչի առջև երկար նստելու արդյունքում:
all-4-woman կայքը ներկայացնում է հրաշք միջոց, որը կօգնի ազատվել այս տհաճ շրջանակներից: Ձեզանից կպահանջվեն միայն մի քանի բաղադրիչներ՝ եղեսպակ, երիցուկի ծաղիկներ, մաղադանոս: Կարող եք նաև օգտագործել չորացրած մաղադանոս:
Մեկ բաժակ եռացրած ջրին ավելացրեք յուրաքանչյուր բաղադրիչից 1-2 թեյի գդալ: Մոտ 2 ժամ թրմեք, ապա թուրմը լցրեք սառույցի ամանների մեջ և դրեք սառցարանը:
Առավոտյան և երեկոյան այս սառույցի կտորներով մաքրեք աչքերի ներքևի հատվածները: Թողեք ջուրը ներծծվի, պրոցեդուրայից հետո դեմքը մի լվացեք:
Սառույցը քսելուց անմիջապես հետո չվախենաք, սևերն ավելի կմգանան, սա տեղի է ունենում այն պատճառով, որ մաշկը կարմրում է ցրտից: Մի քանի րոպե անց ամեն ինչ կկարգավորվի: Որոշ ժամանակ անց ձեզանից այլևս ոչ մի կոսմետիկ միջոց չի պահանջվի՝ տհաճ սև շրջանակները կոծկելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը