Հյուծվածություն
Սլացիկ կառուցվածք ունենալը բնական է ժամանակակից կնոջ համար, սակայն հաճախ նիհարեցնող «հնարքները» չարաշահելու հետևանքով առաջանում են անուժականություն ու դիմադրողականության անկում:
Առաջարկվող միջոցները կօգնեն ձեզ վերականգնել ուժերը:
Ա. 200 մլ գոլ (չեռացրած) ջրի մեջ լուծեք 1 ճ.գ. կիտրոնի հյութ:
Խմեք առավոտյան՝ ժամը վեցից յոթը: Շարունակեք 28 օր, կրկնեք 7 օրից:
Բ. Մի քանի թզի պտուղ կամ չիրը և նուշ թրջեք ջրի կամ կաթի մեջ, կերեք նախաճաշից 1-2 ժամ առաջ ու ետճաշիկին:
Գ. Խառնեք 100-ական գրամ կաթնաշոռ ու սերուցք, 2 ճ/գ մուրաբա կամ 1 ճ/գ մեղր:
Կերեք նախաճաշին:
Դ. 100 մլ կաթի մեջ հարեք 1-ական ՝ թ/գ շաքարավազ սև շոկոլադի քերուկ, կես ճ/գ աղացած բնական սուրճ, 1 ճ/գ կարագ: Խմեք ճաշից 1 ժամ հետո:
Ե. Ընթրիքին կերեք թարմ սպիտակ կաղամբից ու թթվաշ խնձորից պատրաստված աղցան, կես ժամ առաջ խմեք դաղձով թեյ:
Զ. Աղացեք, խառնեք 300-ական գրամ թզի, ծիրանի չրեր, անկորիզ չամիչ, ընկույզի միջուկ, մեկ խոշոր կիտրոն՝ կեղևով, առանց սերմերի, ավելացրեք 300 գրամ մեղր: Պահեք սառնարանում, կերեք 1-ական ճ/գ, օրը 2 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: