Քայլքը և հանգիստ քունը՝ առողջության գրավական
Արտաքինին հետևելու ավելի պարզ մեթոդ, քան քայլքն է, չկա։ Իդեալական տևողությունը 45 րոպե է։ Փորձեք այդ ընթացքում անցնել մոտ 3 կմ։ Այդպիսի տեմպը լավացնում է թթվածնային փոխանակությունը և օգնում ծախսել մոտավորապես 300 կկալ։ Եթե զբոսանքի վերջում շնչառության և զարկերակի արագացում եք նկատում, նշանակում է, ամեն ինչ կարգին է։ Եթե այդպես չէ, ապա արագացրեք տեմպը կամ քայլքի ծրագրի մեջ բարձունքների հաղթահարում ներառեք։ Ժամանակ առ ժամանակ եռանդուն կերպով շարժեք ձեռքերը։ Դա կուժեղացնի թթվածնի մատակարարումը օրգաններին։ Բացի այդ, ռիթմիկ վարժությունները մաքուր օդին հանգստացնող ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա և նպաստում հանգիստ քնին։
Հանգստի ժամ է
Դու հնարավորություն ունես ճաշից հետո քնել մի կես ժամ, իսկ դու այդ ժամանակ նստում ես համակարգչի դեմ։ Շատ իզուր։ Մասնագետները հավաստիացնում են, որ կարճաժամկետ ցերեկային քունն ամենալավ և արդյունավետ միջոցն է հոգնածության դեմ պայքարելու համար։ Փորձիր ստեղծել քեզ համար այդպիսի «հանգստի ժամ»։ Համոզված ենք, դու կարթնանաս թարմ և կենսուրախ։
Եթե չես կարող քնել, ընդունիր լոգանք՝ բուրավետ աղով։ Ջուրը հանում է լարվածությունը և հանգստացնում։
Պատրաստեց՝ 168.am-ը