Ժողովրդական դեղատոմսեր վիտիլիգոյի դեմ
Հիվանդությունը պիգմենտային անոմալիայի հետևանք է, որի պատճառները բազմաբնույթ են. ժառանգական, հոգեկան ցնցումներ, մակերիկամների, վահանագեղձի ու սեռական գեղձերի գործունեության խանգարում, վարակներ, թունավորում և այլն։
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է դարերով փորձված դեղատոմսեր, որոնք ինչ-որ չափով կանխարգելում են սպիտակ «կղզյակների» տարածումը մաշկի վրա։
Ա. Ընդգրկեք սննդակարգի մեջ գետնամորու պտուղը, չիրը, մուրաբան։ Ելակը գետնամորի անտառայինի մշակովի տեսակն է։
Բ. Ներմերսեք մաշկի հիվանդ հատվածին բալի հյութ կամ շփեք պտղամսով։
Գ. Վիտիլիգոյի զարգացումը կանխարգելում է նաև սեխի հյութի արտաքին օգտագործումը։
Դ. Խմեք գետնախնձորի հյութ՝ օրը 50-100 մլ։
Ե. Տրորեք մաղադանոսի սերմը. 10 գ հումքը 30 րոպե թրմեք 50 մլ եռջրի մեջ, քամեք, հումքը մզեք։ Թուրմը խառնեք կիտրոնի հյութի հետ (1։2), ներմերսեք մաշկին։
Զ. Լավագույն միջոցներից են ստեպղինի արմատից ու տերևից ստացված պատրաստուկները (Տես՝ «Ստեպղին հայկական», «168 Ժամ», 21.05.2011թ. )։
- Չորացրած ծաղկաբույլերը մանրացրեք, 1 ճ/գ հումքը լցրեք կրակի վրա հալեցրած խոզի ներքին ճարպի մեջ, անընդհատ խառնեք, մինչև ստացվի համասեռ զանգված։ Քսուքը պահեք սառնարանում, օրը 2 անգամ մշակեք մաշկը։
* * *
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: