Ձմերուկի օգտակար հատկությունները

Բաղադրությունը: Ջուր` 88-95%, շաքարներ` 3-10%, ազոտային նյութեր` 1-1,2%, ճարպեր` 0,1-0,15%, բջջաթաղանթ` 2-2,4%:

Պարունակում է նաեւ 7-40 մգ վիտամին C, 1-1,2 մգ վիտամին A, B խմբի վիտամիններ, 14 մգ կալցիում, 64 մգ կալիում, 224 մգ մագնեզիում, 7 մգ ֆոսֆոր, 1 մգ երկաթ:  Կիրառությունը:

Միջնադարում բժիշկները ձմերուկը կիրառել են տենդի դեպքում: Ռուսական ժողովրդական բժշկությունը ձմերուկի չհասունացած կորիզների հյութն օգտագործել է տենդի, բորբոքային ուռուցքների, ցավոտ միզածորության դեմ:

Վրացիները ձմերուկն օգտագործել են որպես միզամուղ միջոց, ինչպես նաեւ` դեղնախտի դեմ:  Ձմերուկի կանաչ կեղեւը հում կամ չորացրած տեսքով տալիս են կոլիտով տառապողներին:

Կարդացեք նաև

Սերմերն ունեն արյունահոսությունը կանգնեցնող, հակաճիճվային, հակադեղնախտային հատկություն:

Ձմերուկն օգտակար է բոլորին, բայց առավել եւս` սկլերոզով, արտրիտով, պոդագրայով տառապողներին:

Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու, ձմերուկը գինու և քացախի հետ ուտելու դեպքում շատացնում է մեզը եւ մաքրում միզափամփուշտը:  Ձմերուկով մոնոդիետան կարելի է կիրառել 20-35 օր, որի ընթացքում հիվանդը կազատվի ավելորդ քաշից, օրգանիզմը կմաքրվի բոլոր տեսակի քարերից եւ բազմաթիվ այլ հիվանդություններից:

Տեսանյութեր

Լրահոս