Սուր և քրոնիկ նեֆրիտների ժամանակ 40գ կտավատի սերմերը խառնեք 30գ եզնարգելի (стальник) և 30գ սպիտակ կեչու տերևներին: Խառնուրդին ավելացրեք 1 բաժակ սառը ջուր և թողեք թրմվի 6 ժամ, ապա ցածր կրակի վրա եփեք 5 րոպե և քամեք: Խմեք օրական 3 անգամ՝ 1/3 բաժակի չափով:
Խառնեք 100 գրամ կարագը, 50 մլ (նախօրոք սառնարանի մեջ պահված) հալվեի հյութը, 30 գրամ կակաոյի փոշին։ Տաքացրեք 5 րոպե թույլ ջրային բաղնիքի վրա։ Հովանալուց հետո գոլ վիճակում ավելացրեք 50 գրամ մեղր։ Օգտագործեք սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ, օրը 2-3 անգամ` մեկական ճաշի գդալով։
Մեր սերունդն ապրում է շարժուն կյանքով: Վազքի մեջ մենք հաճախ մոռանում ենք այն մասին, որ օրանիզմին, իմունային համակարգը պահպանելու համար, անհրաժեշտ են վիտամիններ: Սա էլ այն հիմնական հարցի պատասխանն է, թե ինչո՞ւ ենք այդքան հաճախ հիվանդանում:
Կրծքի քաղցկեղը յուրաքանչյուր կնոջ մղձավանջն է: Մինչև հիմա ոչ մի քաղցկեղի պատճառ հստակ որոշված չէ, սակայն պարզ է մի բան, որ դա դաժան հիվանդություն է, որի պատճառ կարող է հանդիսանալ գրեթե ցանկացած բան՝ վատ էկոլոգիան, ոչ ճիշտ ապրելակերպը, թույլ իմունային համակարգը և երկար ժամանակ սթրեսի մեջ գտնվելը:
Ներքին օգտագործման համար խառնեք տաք ջրի հետ 1։3 հարաբերությամբ։ Խմեք 8 ճ/գ, առավոտյան սնվելուց մեկ ժամ առաջ` մրսածության, ստամոքսի խանգարման դեպքում, մարսողությունը լավացնելու համար։
Մեկ բաժակ թեյի մեջ լցրեք 3թ/գ դարչին և 2ճ/գ մեղր: Այս ըմպելիքը խմելուց հետո խոլեստերինի մակարդակը 2 ժամում կիջնի 10 %-ով:
Ինչո՞ւ է անհրաժեշտ լավացնել նյութափոխանակությունը: Հարցն այն է, որ տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է, սրա արդյունքում մարդն ուտում է նույն քանակությամբ, ինչ նախկինում, սակայն սկսում է քաշ հավաքել: Ընդամենը մի քանի պարզ հնարքները հնարավորություն կտան լավացնելու նյութափոխանակությունը, որի շնորհիվ կկարողանաք ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Շատերին է հուզում այն հարցը, թե ինչպես լյարդը պաշտպանել անակնկալ կամ սխալ կենսակերպի հետևանքով ի հայտ եկած «ավերածություններից»:
Եթե առավոտյան դժվար ես արթնանում, անտրամադիր, հոգնած, 8 ժամ քնելուց հետո՝ կրկին քնելու ցանկությամբ, փորձիր առավոտյան քաղցած փորին մեկ բաժակ կիտրոնաջուր խմել:
Առաջարկվող խյուսը, նույնն է` կիսել, պատրաստվում է վարսակից, որը խմորում են կաթնաթթվային մերանով։ Խյուսն օգնում է օրգանիզմին կենտրոնացնել պաշտպանիչ ուժերը, գտնել հիվանդության պատճառները և հաղթահարել դրանք։
Արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու փորձը չի նշանակում, որ պետք է կյանքի հաճույքներից զրկեք ձեզ: Մեր ընդունած մթերքների մեծ մասը վերածվում է շաքարի, ինչն էլ օգտագործվում է օրգանիզմի կողմից՝ էներգիա ստանալու համար:
Խոլեստերինն անհրաժեշտ է օրգանիզմին՝ մի շարք կենսաքիմիական գործընթացներ իրագործելու համար: Մյուս կողմից՝ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է վնասակար լինել և հանգեցնել մի քանի խախտումների և հիվանդությունների:
Հավանաբար լսել եք մեղրի սննդարար հատկանիշների մասին, բայց լսե՞լ եք արդյոք մեղրաջրի բուժիչ հատկանիշների մասին: Ինչպե՞ս մեղրաջուր պատրաստել:
Ստամոքսի հիվանդությունների դեպքում 200 գ բրինձը եփեք 1,5 լ ջրի մեջ մինչև եռալը։ Խմեք 60-70-ական մլ` 2 ժամը մեկ։
Երևի նկատել եք, որ արագ սննդի կետերում տաք ըմպելիքների արժեքն ավելի բարձր է, քան ֆանտաների ու կոլաների:
Անընդատ լսում ենք կոճապղպեղի (имбирь) օգտակար հատկանիշների մասին, սակայն գոյություն ունեն մի քանի իրավիճակներ, երբ կոճապղպեղ օգտագործելը կտրականապես արգելվում է:
Օգտագործվող կոսմետիկ միջոցները, վարսահարդարիչը հաճախ ազդում են դրանց որակի վրա: Դրանց որակը լավացնելու համար կարելի է օգտագործել գերչակի յուղ:
Այն պատրաստելը շատ հեշտ է, քանի որ բոլոր բաղադրիչները կարող եք գտնել տանը: Բաղադրիչները բոլորն էլ սննդարար են և բնական: Այն, ինչ բնական է, օգտակար է նաև մեր օրգանիզմին, իսկ արտաքին տեսքը ներքին օրգանների հայելին է:
Սերմերում պարունակվող բջջանյութերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը` իր մեջ ներծծելով աղիների վնասակար նյութերը և ուժեղացնելով գալարակծկանքը։ Բացի այդ, բջջանյութը պաշտպանում է աթերոսկլերոզից և նպաստում քաշի նվազեցմանը։
Թարմ ծիթրոնը լվացեք, մանրացրեք, լցրեք զտված ջրի մեջ (1։5)։ Եփեք մինչև եռալը, քամեք, հումքը մզեք։ Ստացված թուրմի 500 մլ-ին ավելացրեք 1 կգ շաքար։ Եռացրեք 10 րոպե, նախքան կրակն անջատելը լցրեք 3 թ/գ կիտրոնի աղ։ Պահեստավորեք ապակե տարաների մեջ և զմռսեք։
Արմատի փոշին խառնում են ալյուրի հետ (2,5-5 տոկոսի չափով) ինչի հաշվին նվազում է հացի եւ մակարոնեղենի էներգետիկ ծավալը, նվազում է խմորի հասունացման ժամանակը եւ ավելանում պահպանման ժամկետը։ Նման ձեւով արտադրված հացաբուլկեղենը խորհուրդ է տրվում 2-րդ տիպի շաքարային դիաբետ հիվանդության, գիրության, երիկամային անբավարարության, քրոնիկ ստամոքսաբորբի, սրտի առիթմիայի դեպքում։
Ձեզ ենք ներկայացնում հրաշալի բաղադրիչները, որոնք ընտրված են ճարպերն այրելու համար, բացի այդ, նրանք նաև լավացնում են նյութափոխանակությունը և օգնում շաքարախտի և արյան բարձր ճնշման ժամանակ:
Գիտեի՞ք, որ յուրաքանչյուր մարդ ունի երջանկության կետ: Այն երկար փնտրել հարկավոր չէ, դա ուրցագեղձն է (тимус)
Բացի այն, որն ձուն ամենահաճախ օգտագործվող մթերքն է, ձվի կեղևը հրաշալի է մաշկի և ընտանի կենդանիների համար:
Երիկամներն ամենակարևոր օրգաններից են: Դրանք ամեն օր օրգանիզմից թունավոր նյութերը դուրս բերելու համար ֆիլտրում են 200լ արյուն:
Արյունահոսող թութքի դեպքում. 25 գրամ կեռասի պտուղները 20 րոպե թրմեք 0,5 լ եռջրով։ Խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Ժամկետը` 3 շաբաթ։
Շաքարային դիաբետի դեպքում. Խառնեք ձիաձետ դաշտայինի, ելակի, մատիտեղ թռչնի չոր եւ մանրացրած խոտերը (1։1։2)։ Խառնուրդի 2 ճ/գ-ն թրմեք 1 ժամ 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Բաժանեք 2-3 մասի եւ խմեք օրվա ընթացքում, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։
Երբևէ փորձե՞լ եք ազատվել փքվածությունից: Այս զգացողությունը ծանոթ է գրեթե բոլորին, դրա պատճառով մարդիկ ավելի գեր տեսք են ստանում, ինչը, իրոք, նյարդայնացնում է:
Փորի շրջանում ճարպերից ազատվելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքերի վրա:
Դաղձի թուրմի, կիտրոնի հյութի եւ 1 թեյի գդալ մեղրի խառնուրդից պատրաստված ըմպելիքի ամենօրյա առավոտյան օգտագործումը կերկարացնի ձեր երիտասարդությունը, կազատի ենթաստամոքսային գեղձի ու լեղապարկի խնդիրներից: