Ինչպես սնվել ամռանը. 7 մթերք, որոնց պետք է ուշադրություն դարձնել

Takprosto.cc կայքը գրում է, որ գոյություն ունեն մի խումբ մթերքներ, որոնք կօգնեն թարմանալ և կլավացնեն օրգանիզմի աշխատանքը:

1. Վարունգ: Վարունգը գրեթե ամբողջությամբ ջրից է բաղկացած: Այն հարուստ է վիտամիններով, կալցիումով, հանքային աղերով: Այն կերեք առանց աղի, քանի որ աղն օրգանիզմում հեղուկ է պահում:

2. Նեխուր: Այն ևս մեծ քանակով ջուր է պարունակում, ինչպես նաև օրգանիզմից հանում է բոլոր վտանգավոր նյութերը: Այն արագացնում է նյութափոխանակությունը, հանգստացնում է նյարդային համակարգը, դրական ազդում սիրտ-անոթային համակարգի վրա:

3. Կիվի: Այն մեծ քանակով վիտամին C է պարունակում, այն նաև կալցիում է պարունակում, որը խոչընդոտում է օրգանիզմի ջրազրկմանը: Այն նաև կարգավորում է սրտի զարկերը և արյան ճնշումը:

Կարդացեք նաև

4. Ազնվամորի: Թարմ ազնվամորին հիանալիորեն հագեցնում է ծարավը, լավացնում նյութափոխանակությունը, օրգանիզմից հանում է տոքսինները, օգնում է ազատվել գլխացավից, վատ տրամադրությունից:

5. Թարմ բանջարեղեն: Ամռանը խորհուրդ է տրվում նաև շատ բանջարեղեն օգտագործել:

6. Ձմերուկ: Ավելի լավ ուտելիք, քան սառը ձմերուկը, ամռանը հնարավոր չէ գտնել: Այն հագեցնում է ծարավը: Այն արագացնում է նյութափոխանակությունը:

7. Սև հաղարջ: Այն մեծ քանակով հանքանյութեր և վիտամիններ է պարունակում: Այն օգտագործվում է նաև՝ որպես արյունը մաքրող միջոց:

Պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս