Արքայական կապտան ծաղիկ՝ Վասիլյոկ
Այս ծաղիկը պարունակում է անտոցիանային նյութեր, ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։
Բույսը գերմանական ազգի խորհրդանիշերից մեկն է, պատկերված է Էստոնիայի զինանշանի վրա։ Ծաղկեպսակը նման է թագի, այդ պատճառով շատ սլավոնական ազգեր անվանել են այն «Василек» (Տես՝ «Տերեփուկ կապույտ, «Centauera cyanus», «168 Ժամ» Ջ.Ս. 17.03.2011թ.)։
Ցավեր երիկամներում, այտուցներ
- Տերեփուկի 50 գ թարմ եզրային ծաղիկները լցրեք 200 մլ ձիթապտղի գոլ յուղի մեջ, 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 20 օր թրմեք արևոտ տեղում՝ կիպ փակված ապակյա տարայի մեջ, քամեք։
Խմեք 1 թ/գ՝ նախաճաշից առաջ։
Կոնյուկտիվիդ, կոպերի այտուցվածություն
- Տերեփուկի 1 թ/գ մանրացրած ծաղիկը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Դրեք թրջոց փակ աչքերին։
Աթերոսկլերոզ
- Խառնեք տերեփուկի ու երեքնուկ կարմիրի ծաղիկները (1։1)։ Հումքի 1 ճ/գ-ն 4-6 ժամ թրմեք 200 մլ եռջրում, ջերմապահի մեջ, քամեք։
Խմեք 60-ական մլ՝ օրը 3 անգամ, չորսական ժամ ընդմիջումներով։
- Ցավեր լյարդի շրջանում. Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ տերեփուկի կապույտ ծաղկաթերթիկներ, վաղենակի (календула) ծաղկաթերթ, եղինջի խոտ 1-ական թ/գ դաղձի ծաղիկ և չամանի սերմ։
- Հումքի 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։
- Խմեք 50-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց ու քնելուց առաջ։
- Արյունատար անոթները մաքրող. Մանրացրեք խառնեք 1-ական թ/գ տերեփուկի ու խատուտիկի ծաղիկներ, կեչու տերև, 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Լուծեք 1 թ/գ մեղր։ Խմեք օրվա ընթացքում՝ 30-40 մլ չափաքանակներով, ցանկալի է՝ ուտելուց առաջ։ Շարունակեք 20 օր, կրկնեք 1-2 ամսից։
- Միզապարկի, երիկամների բորբոքում. Մանրացրեք, խառնեք 1-ական թ/գ տերեփուկի, վաղենակի, երիցուկի ծաղկաթերթեր, 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: