«Պետական կրթական քաղաքականության սկզբունքները՝ հավատարմագրային գործընթացի ներդրում, որակի վերահսկողության մեխանիզմների ձևավորում, ներքին և արտաքին աուդիտի իրականացում, հենց այդ նպատակին պետք է ծառայեն: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կրթության ոլորտում ավելի բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի թե´ պետական, թե´ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան ավելի որակյալ ծառայություններ մատուցել», – եզրափակել է կառավարության ղեկավարը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը»:
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն այս տարի կսկսվեն դեկտեմբերի 28-ից»:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում ընթացքի մեջ է փորձագիտական խմբի այցը Երևանի Մ. Խորենացու անվան համալսարան:
Մենք ապրում ենք համակարգում ու աշխարհում, որտեղ ընտանիքը փլուզվում է: Որպես ամեն ինչի հիմք՝ այն դադարում է գոյություն ունենալ: Ու ինչ էլ տեղի ունենա աշխարհում գլոբալիզացիայի տեսակետից, մեզ սպասվում է գլոբալ աշխարհը՝ տեղական մտածողությամբ։ Չի կարելի զբաղվել բիզնեսով ու պոզիտիվ շարժումով, եթե դուք լավ բաների չեք հավատում։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եռօրյա արձակուրդ է վերցրել իր հաշվին և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցում է «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության համագումարին, որը տեղի է ունենում Կառլսռուե քաղաքում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր տեղի է ունեցել Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) և Իսպանիայի որակի գնահատման և հավաստագրման ազգային գործակալության (ANECA) կողմից բուհին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնման արարողությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին:
Նախարարի խոսքով՝ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց որոշում, թե ուր են գնում աշխարհի կրթական ուղղությունները և դրանում նշվում է 12-ամյա կրթության անցնելու անհրաժեշտության մասին, որին ՀՀ-ն գոնե կառուցվածքային առումով արդեն անցել է:
Կարծում եմ՝ նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը ազգային ծրագրերի ներուժ ունի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ ողջ տարին նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, և կրթական համակարգը ևս չէր կարող անմասն մնալ այդ համազգային իրադարձությունից:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվել են լրացուցիչ և շարունակական կրթությանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ժամանակին, երբ Օմբուդսմենը նոր էր ընտրվել, ես բավականին մեծ աջակցություն եմ ցուցաբերել նրան, երբ ցանկանում էր դառնալ հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն: Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում բացվել է համակարգչային դասասենյակ: Նույն ծրագրի շրջանակում դպրոցը համալրվել է նաև դպրոցական նոր գույքով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:
«Թեքեյան» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի» նախագծի հերթական քննարկումը՝ «Դպրոց-կենտրոնների միության» նախաձեռնությամբ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր հրավիրված ընդունելության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի անունից պարգևատրվել է Ֆրանսիայի Հանրապետության «Ակադեմիական արմավենի» ասպետի շքանշանով: Պարգևը հանձնել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:
«Ես շատ կուզենայի, որ «ոչ»-ի կողմնակիցները քննադատեին կրթական հոդվածները, ու առհասարակ կուզենայի, որ ընդդիմությունը մի քիչ ավելի շատ աշխատեր կրթության օրենսդրության վրա և ավելի շահագրգիռ լիներ ոչ միայն՝ քաղաքական, այլև՝ բովանդակային քննարկումների մեջ»:
«Կրթության զարգացման պետական առաջին ծրագիրն ընդունվել էր 2001թ., աշխատեց մինչև 2005թ., իսկ երկրորդ ծրագիրն ընդունվեց դրանից 5 տարի անց միայն, այսինքն՝ 2005-2010թ. չենք ունեցել Կրթության զարգացման պետական ծրագիր: Ընթացիկ ծրագիրն ընդունվեց 2011-2015թթ. համար, այն ավարտին է մոտենում, ու կարիքը կա՝ ունենալ զարգացման հերթական ծրագիր: Հերթական ծրագիրը բանաձևեցինք տասնամյա, որովհետև կրթության ոլորտում 5 տարին էլ է […]
Կոնգրես հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» թեմայով համաժողով, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը:
«Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Իմ դպրոցը» կրթական կայքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Իմ դպրոցի» գործընկեր YaKlass կազմակերպության գլխավոր տնօրեն Վալերի Նիկիտինը, դպրոցների տնօրեններ, կրթության ոլորտի պատասխանատուներ:
Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳ նախարարի 2015 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի / ՄԳՏԿ/ գործադիր տնօրեն Դևիդ Կլիվի գլխավորած պատվիրակությանը:
«Դասական Հայաստանը, ինչպես գրում էր Օսիպ Մանդելշտամը, քարե տանիքներով եկեղեցիների եւ «խռպոտ օքրայի» գույնի լեռների երկիրը, անսպասելիորեն դառնում է …. դպրոցների երկիր: Ի՞նչ են այնտեղ սովորեցնում: Ապագան», գրում է հեղինակը:
Ֆիզմաթը Հայաստանի լավագույն դպրոցն է` իր մասին քիչ խոսող, չափից ավելի համեստ, ոչ շատ պահանջկոտ արտաքին միջավայրի հանդեպ, բայց շատ ավելի պահանջկոտ ինքն իր նկատմամբ: Եվ դրա մասին են վկայում ոչ միայն օլիմպիադաների մասնակցության ցուցանիշները, այլև առաջին տեղը դպրոցների ազգային վարկանիշավորման աղյուսակում: Դպրոցի 50-ամյակը լավ առիթ է ոչ միայն ձեռքբերումների ամբողջացման, այլ նաև զարգացման հնարավորությունների ստեղծման համար: Պետք է գալիք տարիներին անել ավելին, քան արվել է մինչև այժմ:
Հրամանի համար հիմք են հանդիսացել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված և 2015թ. նոյեմբերի 17-ի, 18-ի և 19-ի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննություն կազմակերպող հավաստագրման հանձնաժողովների արձանագրությունները:
Ծնողներից շատերը ցանկանում են մեծացնել կիրթ, դաստիարակված, ինքահաստատված, պատասխանատու երեխաներ: Կան նաև այնպիսի ծնողներ, ում համար կարևոր է միայն, որ երեխան խիստ հսկողության տակ լինի:
Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե ԵՏՄ-ն երկարատև ծրագիր է, ապա այն պետք է ունենա նաև իր կրթական համակարգը և իր կրթական ծրագրերը, որովհետև ԵՏՄ երկրները Բոլոնիայի գործընթացի անդամներ են: Հետևաբար, հասկանալի է, որ եթե անգամ ԵՏՄ-ն ունենա իր կրթական ծրագիրը, այն չի հակասի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ծրագրերին, հակառակը՝ այն պետք է օգտագործի եվրոպական ծրագրերի փորձը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՊՀ-ում ընթացող «Երիտասարդական մասնակցությունը ուսանողական ինքնակառավարման գործընթացում» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցների հետ: