2017թ. դիմորդը հարցազրույցով և մի ռեֆերատով կարող է ընդունվել բուհ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում: «Փաստի» տեղեկություններով` ապրիլին Ազգային ժողով է ներկայացվելու մի նախագիծ, որով խիստ հեշտացվելու է ընդունելությունը բուհերում: Ընդամենը հարցազրույցով եւ մասնագիտության մասին մի ռեֆերատով դիմորդը կարող է ընդունվել: Սակայն սրան հակառակ, դժվար է լինելու սովորելը:

«Որոշվել է այնպիսի չափորոշիչներով առաջնորդվել, որոնք վատ սովորողին թույլ չեն տա ավարտել բուհը: Այս ամենը կարվի մի նպատակով. գնալով շեշտակի նվազում է ուսանողների թիվը, որպեսզի այս միտումը կանխվի եւ թվաքանակ ապահովվի, կհեշտացվի ընդունելության կարգը:

Ուսանողական վարձերը շատ հարցեր են լուծում, եւ դրանց նվազումը կբերի նաեւ դասախոսական աշխատավարձերի կրճատման»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս