Բաժիններ՝

«Որոշ մարզերում առաջին դասարանցիների աճի տեմպ կա». Լևոն Մկրտչյան

Այս տարի 39 հազար առաջին դասարանցի ունենք և կան մարզեր, որտեղ առաջին դասարանցիների աճի տեմպ կա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրազգրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

«Միջին դպրոցներում ունենք մտահոգչ վիճակ և փոքր դպրոցների խնդիրն է»,- ասաց Լ.Մկրտչյանը` նշելով, որ գյուղական վայրերի խնդիր կա, որ դեմոգրաֆիան այդպիսին է, ներքին արտագաղթի խնդիր կա, երիտասարդները գնում են քաղաքներ:

Ըստ նրա` նմանատիպ դպրոցների համար պետք է կառավարման մեթոդ գտնել. «Այն, ինչ հիմա անում ենք` երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ, որակի անկում է ապահովում: Այսինքն` չի ապահովում որակի բարձրացում: Այստեղ է, որ հեռահար ուսուցման համակարգը պետք է կիրառենք, քանի որ միշտ չէ, որ օպտիմիզացիա հնարավոր է անել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս