Բաժիններ՝

«Եթե ուզում ենք, որ այդ մարդիկ դառնան ապաքաղաքականացված, դա նշանակում է քաղաքական մշակույթի ոչնչացում». ԿԳ նախարար

«Հարուստ երկրներում կրթության նախարարությունն ունի միայն մեկ խնդիր՝ որակի բարձրացում, իսկ մեզ նման երկրներում կրթության վրա դրվում է սոցիալական լուրջ պատասխանատվություն: Օրինակ՝ Գյումրիում աշխատում է Մանկավարժական համալսարանն ու այդ թաղամասն ապրում է. շուրջը սրճարաններ են բացվում, երեխաները սկսում են հաճախել դպրոց: Կրթությունը նաև բերում է միջավայր: Ինչքան աշխատատեղերը շատանան, աշխատաշուկան լավանա, կրթության որակն այդքանով կդառնա առաջնային»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԿԳ նախարար Լևով Մկրտչյանը՝ հավելելով, որ կրթությունը միշտ ունի բարփոխման կարիք ու մենք այդ գործընթացի մեջ ենք:

Նախարարը նկատեց՝ նախընտրական շրջան է սկսվում և պետք է կարողնան գործնական որոշ խնդիրներ իրականացնել հունվար, փետրվար և մարտ ամիսներին:

«Ես միշտ ընտրություններից առաջ կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին՝ խնայել կրթական համակարգը: Օրնակ՝ այս էլեկտրոնային միջոցները, որ ներդրել են, դպրոցներում ո՞վ պետք է անի դա, եթե ոչ ինֆորմատիկայի ուսուցիչները: Մասնագիտական իմաստով՝ այդ բազան կրթության վրա է: Յուրաքանչյուր կրթված մարդ, եթե ուզում է քաղաքականության մեջ մտնել, պետք է դա անի կուսակցությունների միջոցով: Եթե ուզում ենք, որ այդ մարդիկ դառնան ապաքաղաքականացված, դա նշանակում է քաղաքական մշակույթի ոչնչացում»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս