Բաժիններ՝

Հայաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղ կբացվի

Գերմանական լեզվի և մշակույթի տարածման Գյոթեի ինստիտուտը առաջիկա տարում մասնաճյուղ կբացի նաև Հայաստանում և Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է Deutche Welle­-ն, այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յոհաննես Էբերտը:

Մասնաճյուղերի բացման համար գերմանական խորհրդարանը հատկացրել է 3 միլիոն եվրո: Մասնաճյուղերում կանցկացվեն գերմաներեն լեզվին և գերմանական մշակույթին առնչվող դասընթացներ:

«Մեր ծրագրով ցանկանում են աջակցել նաև Հայաստանում և Ադրբեջանում մշակութային գործիչների շփումներին և նոր փոխանակումների համար դաշտ ստեղծել»,­- նշել է Յոհաննես Էբերտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031