Մեր աշակերտները, շարունակելով նախորդ տարի արձանագրած մեդալների շքերթը, 2016 թվականը ևս սկսել են հաղթական մեկնարկով՝ արժանանալով 16 մեդալի՝ 3 ոսկի, 6 արծաթ և 7 բրոնզ:
Երբ դպրոցները սկսեցին ֆինանսավորվել աշակերտ թվով ու դարձան ՊՈԱԿ-ներ, դրանք հայտարարվեցին ինքնակառավարվող ու ինքնավար ուսումնական հաստատություններ, որոնք պետք է ունենային կառավարման խորհուրդներ և դպրոցի տնօրենը հաշվետու էր լինելու կառավարման խորհրդին:
2014 թվականի օգոստոսի 22-ին մամլո հաղորդագրություն էի տարածել «Քաղաքապետարանը չի կանխում դպրոցի բյուջեն վատնելու շարունակական փաստը» վերնագրով, որտեղ փաստեր էի ներկայացրել այն մասին, որ Երևանի թ. 27 դպրոցի նախկին, արդեն դատապարտված տնօրենի ապօրինի հրամանների արդյունքում դպրոցի բյուջեին նկատելի վնաս է հասցվել:
Համաձայն հրամանի` մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխություններ կատարելու և լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու միջոցով:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։
Հարգելի մանկավարժներ, դասախոսներ, գիտաշխատողներ, սիրելի աշակերտներ և ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերը:
Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթի մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Հարությունյանը` ընդգծելով, որ մրցույթի շնորհիվ հերթական անգամ բազմաթիվ ուսանողներ հնարավորություն ստացան դրսևորել իրենց հնարավորությունները:
«Ի՞նչ ենք առաջարկում արտասահմանում ուսանած և հայրենիք վերադարձած երիտասարդին: Հայաստանում արդարության մեխանիզմը՝ առաջ գնալու, նկատված լինելու, պետությանը օգուտ տալու, կատարյալ չէ՝ մեղմ ասած, և՛ պետական համակարգում կատարյալ չեն, և՛ մասնավոր: Պետությունը պետք է կարողանա վերադարձած ուսանողներին առաջարկներ ներկայացնել: Պետական համակարգում ոչ թե մարդու գիտելիքն է գնահատվում, այլ շատ ու շատ այլ կապեր»,- ասաց Վ.Հովհաննիսյանը:
Ըստ Ա.Աշոտյանի՝ նպատակային ուսուցմամբ ուսանող ՀՀ քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու իրավունք:
Ողջունելով մրցույթի մասնակիցներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ողջ տարին անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ, որոնցում ամբողջությամբ ներգրավվել է նաև կրթական համակարգը:
«Երկու տարվա քարտ-բլանշ տվեք նախարարությանը, գերատեսչությանը, կառավարությանը՝ իրականացնել կրթության ոլորտի ամենացավոտ ու ամենաանհրաժեշտ բարեփոխումները, ու հետո կստանաք մեզանից արդյունք: Եթե քննադատեք, բեկումնային ու ցավոտ չենք անի, այլ՝ ավելի խորամանկ ու խելացի ձևով ու դանդաղ»:
«Համակարգը շարունակվել է 2015թ. մեղադրվել նաև չգործած մեղքերի մեջ, որոնցից ամենացայտունը, որ մեր լրատվադաշտը սիրեց, երևի սահմանադրական հանրաքվեով պայմանավորված, «քաղաքականացման» մեղադրանքներն էին: ՀՀ օրենսդրությունը չի արգելում մանկավարժներին, դասախոսներին և ուսանողներին լինել կուսակցությունների անդամներ: Եթե խնդիրը ընդդիմությունը բարձրացնում է, ապա թող բարի լինի՝ իրավական կարգավորման նախաձեռնություն անի»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրված անձանց ցուցակը հաստատելու մասին»:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի /ԱՓՇԱՏԿ/ հոգեբարձուների խորհրդի հերթական` 23-րդ նիստը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Պետական կրթական քաղաքականության սկզբունքները՝ հավատարմագրային գործընթացի ներդրում, որակի վերահսկողության մեխանիզմների ձևավորում, ներքին և արտաքին աուդիտի իրականացում, հենց այդ նպատակին պետք է ծառայեն: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կրթության ոլորտում ավելի բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի թե´ պետական, թե´ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան ավելի որակյալ ծառայություններ մատուցել», – եզրափակել է կառավարության ղեկավարը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը»:
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն այս տարի կսկսվեն դեկտեմբերի 28-ից»:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում ընթացքի մեջ է փորձագիտական խմբի այցը Երևանի Մ. Խորենացու անվան համալսարան:
Մենք ապրում ենք համակարգում ու աշխարհում, որտեղ ընտանիքը փլուզվում է: Որպես ամեն ինչի հիմք՝ այն դադարում է գոյություն ունենալ: Ու ինչ էլ տեղի ունենա աշխարհում գլոբալիզացիայի տեսակետից, մեզ սպասվում է գլոբալ աշխարհը՝ տեղական մտածողությամբ։ Չի կարելի զբաղվել բիզնեսով ու պոզիտիվ շարժումով, եթե դուք լավ բաների չեք հավատում։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եռօրյա արձակուրդ է վերցրել իր հաշվին և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցում է «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության համագումարին, որը տեղի է ունենում Կառլսռուե քաղաքում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր տեղի է ունեցել Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) և Իսպանիայի որակի գնահատման և հավաստագրման ազգային գործակալության (ANECA) կողմից բուհին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնման արարողությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին:
Նախարարի խոսքով՝ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց որոշում, թե ուր են գնում աշխարհի կրթական ուղղությունները և դրանում նշվում է 12-ամյա կրթության անցնելու անհրաժեշտության մասին, որին ՀՀ-ն գոնե կառուցվածքային առումով արդեն անցել է:
Կարծում եմ՝ նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը ազգային ծրագրերի ներուժ ունի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ ողջ տարին նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, և կրթական համակարգը ևս չէր կարող անմասն մնալ այդ համազգային իրադարձությունից:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվել են լրացուցիչ և շարունակական կրթությանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ժամանակին, երբ Օմբուդսմենը նոր էր ընտրվել, ես բավականին մեծ աջակցություն եմ ցուցաբերել նրան, երբ ցանկանում էր դառնալ հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն: Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում բացվել է համակարգչային դասասենյակ: Նույն ծրագրի շրջանակում դպրոցը համալրվել է նաև դպրոցական նոր գույքով: