«Չենք կարողանում դպրոցների կառավարման համակարգում անցկացնել արմատական փոփոխություններ». Լևոն Մկրտչյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ հանրակրթության ոլորտում երկու փոփոխություն է եղել.
«Փորձել ենք հնարավորինս լուծել ավագ դպրոցի հիմնախնդիրներ՝ բեռնաթափելով 12-րդ դասարանը: Տասներորդ դասարանն այս իմաստով մոտենում է կրթակարգին, այն ծանրաբեռնված է: Ճիշտ կլնի, որ մենք արդեն հաջորդ տարի տասնմեկերորդ դասարանով կուրսն ավարտենք ու ամբողջ տաներկուերորդ դսարանը թողնենք երեխաների հայեցակարգին:
Շատ լուրջ աշխատցինք Արարատյան բակալավրիատի վրա. կրթակարգը մեկ ամբողջական միավոր է, որտեղ ցանկացած դպրոց կարող է ուղղահայացով հավակնլ ամնաբարձր աստիճանի: Մեզ հաջողվել է կրթական ժամացույցը պահել անթերի: Մենք ունենք գործող համակարգ: Այս համակարգում ունենք միջին մակարդակ, որտեղ ունենք բարձունքներ, որոնք պետք է ոչ թե էլիտարացնեն կրթությունը, այլ դառնանա շոգեքարշ ու իրենց հետևից տանեն»:
Մյուս խնդիրն, ըստ նախարարի՝ օտար լեզուների ու բնագիտական առարակաների ուուցումն է.
«Երեխաները դպրոցներում շատ ծանրաբեռնված են: Եթե եվրոպական կրթական մակարդակով երեայի ծանրաբեռնվածությունը 14-15առարկա է, մեզ մոտ 20-ից անցնում է: Մենք խնդրել ենք, որ հմտություններ բերող առարկաները ոչ թե առանձին մտնեն դպրոցական ծրագիր, այլ մտնեն առարկայախմբի մեջ: Օրինակ՝ ֆինանսատնտեսական ձեռնարկատիրության մեջ կմտնի չորս առարկայախումբ: Մասնագիտական ուղղվածությունը կսկսվի 11-րդ դասարանից: Դպրոցներին պետք է տանք լրացուցիչ դպրոցական մոդելներ»:
Դպրոցների կառավարան մեխանիզմի մասին խոսելով՝ նախարարը նշեց, որ երրորդ փոխնախարարի հաստիք ունենք, որը պետք է զբաղվի զարգացման հարցերով: Նա նշեց, որ կա խզում դասաանդվղ մսնագիտությունների ու աշխատաշուկայի պահանջների հետ և անհրաժեշտ է միջին մասնագիտական կրթությունը մտցնել աշխատաշուկա:
Նախարարը նշեց, որ երբ համալսարանները կախված են ուսանղների վարձերից և ամեն ինչ անում են, որ ուսանողները դուրս չմնան համալսարանից, դրա համար ըստ նրա՝ պետք է ստեղծել ֆոնդ, որ համալսարաններն իրենց եկամուտն ապահովեն ոչ ուսանողների վարձերից:
Նա նշեց, որ չեն կարողանում դպրոցների կառավարման համակարգում անցկացնել արմատական փոփոխություններ.
«Դպրոցների տնօրեն պետք է ընտրվի արժանավոր մարդ: Երկրորդը դասագրքերի խնդիրն է, իսկ երրորդը վերապատրաստումներն են»: