Հուլիսի 18-23-ն Աղվերանում տեղի է ունեցել Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի 9 երկրների (Բելգիա, Իսպանիա, Էստոնիա, Իրան, Սիրիա, Վրաստան, Թուրքմենստան, Ռուսաստան, Ֆրանսիա) 14 տարեկանից բարձր 70 դպրոցական: Վերջիններս մրցել են մաթեմատիկայի, ֆիզիկայի և Հայաստանի աշխարհագրության բնագավառներում:
Հայաստանի ևս 5 ավագ դպրոցներում սեպտեմբերի 1-ից կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները: ՏՀՏ գործատուների անդամ կազմակերպությունների՝ անցած տարի իրականացրած աննախադեպ փորձնական ծրագիրը, արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է:
Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17-ից 24-ը կայացած 2015-2016 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը կրկին արձանագրել է հաջողություն՝ շահելով երեք բրոնզե մեդալ:
Հուլիսի 11-18-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացել է դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային, որը հանդիսանում է դպրոցականների համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսը:
Երևան, 21 հուլիսի, «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերություն։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) ուսանողների և դիմորդների համար բացում են մագիստրատուրայի «Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում» նոր ծրագիրը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հուլիսի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում, որտեղ նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին:
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ԿԳ նախարարություն:
2016թ. Դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները մեկնարկել են հուլիսի 9-ին, Չինաստանի Հոնկոնգ քաղաքում: Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի թիմն արժանացել է հինգ՝ մեկ արծաթե և չորս բրոնզե մեդալների: Այս մասին տեղեկանում ենք ԼԳ նախարարության պաշտոնական կայքից:
Պատանի լրագրողի դպրոցի դասընթացն ավարտվել է, մեկնարկել է 12-17 տարեկան պատանիների ընդունելությունը, որը կշարունակվի մինչև հուլիսի 25-ը:
Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են և կրթության բոլոր մակարդակներում առաջնահերթ է որակի և արդյունավետության բարձրացումը:
Գնահատման և թեստավոման կենտրոնը հրապարակել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերում ընդունելության անցողիկ միավորների ցանկը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը:
Կրթաթոշակները տրամադրվում են JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով հատկապես մարզերի երեխաներին հնարավորություն տալու մասնակցել UWC Դիլիջանի քոլեջում անցկացվելիք ծրագրին:
Բուհերի ընդունելության քննություններն ավարտված են, եւ դիմորդները սրտի թրթիռով սպասում են անցողիկ միավորների հրապարակվելուն:
«Այս գործը կարևոր է մեր երկրի համար, որովհետև ապացուցում է միասնականության և առաքելության գիտակցումը և ամենակարևորը՝ սովորեցնում է մարդկանց բացի սեփական կարիերա անելուց և սեփական ճանապարհով գնալուց նաև օգտակար լինել մյուսներին»,- նշել է նա:
Իմ ամենամեծ հաջողությունն իմ սաների երջանիկ ժպիտն է, ուրախ տրամադրությունը,- ասում է Քրիստինե Հովհաննիսյանը։
Նման վիճակ է նաև թ. 78 դպրոցի՝ բառի ամենաուղիղ իմաստով՝ գլխին կառուցած բազմահարկ շենքը, որը, Աստված ո՛չ անի, երկրաշարժի ժամանակ փլվելու է ուղիղ դպրոցի վրա:
«Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ մատչելի, մրցունակ, միաժամանակ հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր: Դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած նրա հավաստագրումից մինչև ընտրություն, պետք է դառնա պարզ ու թափանցիկ գործընթաց»:
«Scholae Mundi Armenia» հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ կրթությունը վստահության վրա է կառուցվում, և այսօր այդպիսի օրինակի վկան ենք. «Առկա է նախարարության վստահությունը նախաձեռնության նկատմամբ, իրենց կյանքի երկու տարին մարզերի դպրոցներում անցկացնելու և աշխատելու ոչ դյուրին գործի նկատմամբ երիտասարդների վստահությունը, մարզպետարանների և դպրոցների ղեկավարության վստահությունը երիտասարդ կադրերի նկատմամբ»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Մ. Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ:
Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախնական արհեստագործական ուսումնարանների և քոլեջների տնօրեններ, գործատուներ, մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ: Նախարարը «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային մրցաշարի հաղթողներին և լավագույն մասնակիցներին հանձնել է մրցանակներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ 2016թ.-ի մայիսի 4-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ տրամադրելու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ՝ բակալավրի կրթական ծրագրով:
ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ՀՊՏՀ շրջանավարտ-2016» միջոցառմանը, որի ընթացքում բակալավրիատի շրջանավարտներին են հանձնվել ավարտական պետական դիպլոմներ:
Կրթության ու մշակույթի ոլորտներում ներդրումներին, ինչպես ճշմարտացիորեն նշեց մեր բրիտանացի գործընկերը, պետք է տրվի առաջնահերթություն ճիշտ անպես, ինչպես մենք Եվրոպայում առաջնահերթ ենք դիտում ենթակառուցվածքների, անվտանգության և հանրային կյանքի այլ կարևոր ոլորտներում կատարվող ներդրումները: Բայցևայնպես, իրավիճակն այդ առումով եվրոպական տարբեր երկրներում տարբեր են, և զեկուցների՝ ընդհանրացումներ կատարելու փորձերը, խոշոր հաշվով, հարաբերական են:
Հովիկ Աբրահամյանը զրուցել է կրթահամալիրի ավագ դպրոցի սաների և մանկավարժների հետ, նրանց հետ քննարկել կրթության կազմակերպմանը և մասնագիտական զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը ողջունել է կրթահամալիրի գործունեությունը և կառավարության անունից անհրաժեշտության դեպքում ճեմարանի զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխություններ կատարվեցին որոշման մեջ, որը վերաբերում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգին:
ՈԱԱԿ-ը և ՌԴ հավատարմագրման ազգային գործակալությունը համագործակցության շրջանակներում կկազմակերպեն համատեղ համաժողովներ, դասընթացներ և այլ միջոցառումներ, կստեղծեն աշխատանքային խմբեր համագործակցության տարբեր ուղղություններում կոնկրետ նպատակներին հասնելու համար, արտաքին գնահատումների համար միմյանց փորձագետներով կապահովեն, ինչպես նաև կփոխանակվեն լավագույն փորձով:
Մասնավոր հատվածի կողմից պահանջված աշխատատեղերն ավելի շատ են, քան բուհերը կարողանում են առաջարկել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հերթական հանդիպումն է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: