
Կարեն Կարապետյանը ցանկանում է հանդիպել «խոշորների» հետ

Այսօր գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարրեց երեքշաբաթյան ժամկետոմ կառավարություն ներկայացնել էլեկտրոնային կրթություն նոր ուսումնական տարվանից մասսայական կիրառում ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության և աշխատանքների վերահսկման մեխանիզմները:
«Իրատեսակա՞ն է, պարո՛ն Մկրտչյան»,- դիմելով նախարարին՝ հարցրեց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով ֆինանսական ևն տնտեսագիտական որակյալ կրթություն ապահովելու կարևորությունն ու արդիկանությունը՝ նախարարին հանձնարարվեց կառավարություն ներկայացել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:
Կարեն Կարապետյանը կառավարության աշխաակազմի ղեկավար-նախարարին հանձնարարեց հաջորդ շաբաթ կազմակերպել վարչապետի հանդիպումներ 10 խոշոր հարկ վճարողների, 10 խոշոր ներմուծողների, 10 խոշոր արտահանողների, 5-10 խոշոր ներդրողների հետ և 5 խոշոր բանկերի հետ, որոնց հետ քննարկվելու են այն խնդիրները, որոնք այսօր կանգնած են նրանց առջև: