![](/banners/BeFunky-design.jpg)
Բուհերի 2017/2018 ուստարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը հաստատվել է
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/qnnutyunner.jpg)
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը:
Որոշման ընդունման նպատակն է՝ կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական և ոչ պետական բուհերի դիմորդների համար ապահովել միևնույն պայմանները: