Համացանցում տեղեկություն է շրջանառվում՝ համաձան որի, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից ուսանողուհի է հեռացվել: Այս առիթով անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ուսանողուհու մայրը Մարգարիտ Դավթյանը եղել է համալսարանում, որին մանրամասն բացատրվել է իրավիճակը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում մայիսի 9-12-ին տեղի կունենա «Ինտել» ընկերության հովանավորությամբ անցկացվող աշխարհում ամենահեղինակավոր դպրոցական մրցույթը, որի լավագույն մասնակիցներից 7-ը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են։ Մրցույթին Հայաստանի մասնակցության գործընթացը նախաձեռնելու նպատակով «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը մայիսի 2-ին կմեկնեն ԱՄՆ:
Հայտնի են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության միասնական քննությունների օրերը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը դեմ է բուհերում տարկետման իրավունքի վերացման մասին նախագծին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ ծրագիրը պետք է կյանքի կոչել միայն և միայն մեկ դեպքում, երբ երկիրը լայնածավալ պատերազմի մեջ է.
ՀՀ բուհերի 2016/2017 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով հատկացվել է 1690 տեղ, որից 1279 տեղ` առանց տարկետման իրավունքի /այդ թվում բանակից զորացրվածների համար 112 տեղ/ և 411 տեղ` տարկետման իրավունքով, որը ներառում է պահուստային 14 տեղ` 5-ը առանց տարկետման իրավունքի և 9-ը` տարկետման իրավունքով:
«Եթե մենք չունենք ընտրություն կատարելու առաջնահերթություններ և մեթոդաբանություն, ինչպե՞ս ենք ընտրություն կատարելու. կամ պետք է մասնագիտական հանձնախումբ ձևավորվի, կամ էլ պետք է համապատասխան առաջնահերթություն, կարգ և մեթոդաբանություն ունենաք: Եթե ո՛չ մեկն ունենք, ո՛չ էլ մյուսը, չենք կարող արդյունավետ ընտրություն կատարել: Ցանկացած ընտրություն կատարելիս հստակ նպատակներով ու սկզբուքներով պետք է առաջնորդվենք, որովհետև եթե մեկն ընտրում ենք, մյուսը մերժում՝ պետք է հստակ հիմնավորում ունենանք»,- նշել է Լ. Մկրտչյանը:
Ազնավուրին շատ դուր եկան «Թումո»- ի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը և հատկապես «Թումո»-ի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները: Նա նշեց. «Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում»»։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդ գիտաշխատողների մրցույթի մասնագիտական խորհրդի նիստը, որը վարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման 2015 թվականի մրցույթի արդյուքները: Մրցույթը հայտարարել էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն:
Երևանի Ս.Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի տղաներից մեկի մոր՝ Լիլիթ Շահբազյանի ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ ապրիլի 20-ին հիվանդանոց են տարել:
Խորհրդակցական մարմինները ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել: Խնդիրը շատ հին է և տարիների պատմություն ունի: Եթե խորհուրդներն իրավական ակտեր թողարկելու իրավասություն չունեն, ապա նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն:
ԲՈՀ-ի նախագահը նշեց, որ քիչ չեն ատենախոսությունների արտագրությունների դեպքերը: Եթե դա պարզվում է, ապա ԲՈՀ-ը, կարող է միանգամից մերժել, և թույլ տալ այդ աշխատանքի պաշտպանություն վերամշակելուց հետո, այն էլ՝ մեկ տարի անց: Լիլիթ Արզումանյանը հույս հայտնեց, որ նշված փոփոխությունները կարող են նպաստել գիտական աստիճան ստանալու գործընթացի արժևորմանը:
Երևանում ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնն ապրիլի 16-ին և 17-ին առաջին անգամ հյուրընկալել է աշխարհում մեծ տարածում ունեցող Կոմիքսների 24-ժամյա մարաթոնը:
«Հանձնաժողովի նախագահ եմ աշխատում արդեն 3 տարի, և այս ընթացքում որևէ ճնշման կամ ծանոթ-բարեկամի միջոցով գիտական աստիճանի վկայական չի տրվել: Լինում են դեպքեր, երբ մեզ հասնում են աշխատանքներ, որոնք ոչ թե պաշտպանողն է գրել, այլ մեկ ուրիշը»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում ապրիլի 11-ից 12-ը կայանալիք ԵԽ կրթության նախարարների համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համա ր» խորագրի ներքո:
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցը տնօրեն չունենալու մասին ահազանգել եմ մի քանի անգամ, որովհետև երկար ժամանակ է դպրոցն անտնօրեն է: Հարց կտաք. Ինչո՞ւ: Պատասխանում եմ, որովհետև, ամենայն հավանականությամբ, գյուղապետը, մարզպետը, մարզի աշխատակազմի կրթության վարչության պետը համաձայնության չեն գալիս տնօրենի թեկնածուի հարցում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի օգոստոսի 1-5-ը կազմակերպում է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ֆրանսիական «We Demain» ամսագիրը աշխարհի ամենանորարար դպրոցների տասնյակի վարկանիշ է կազմել: Ըստ վարկանշային սանդղակի՝ առաջին տեղում Հայաստանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն է: Տասնյակում ընդգրկված են այնպիսի դպրոցներ, ինչպիսիք են Սիլիկոնային հովտի «AltSchool»-ը, Տոկիոյի «Fuji Kindergarten»-ը, «Steve Jobs Schools»-ը:
«Շատերը կհամաձայնեն, որ այսօր Գերմանիան համարվում է առաջատարներից մեկը բժշկագիտության ոլորտում, և՝ ոչ միայն: Մեր սերնդին տրված է հիանալի հնարավորություն՝ կրթվել այնպիսի բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպիսին Շարիտեն է, աշխարհին շատ հայտնի»:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան`«Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաներից:
Մարտի 24-ին Դիլիջանում տեղի ունեցավ Սյունիքի մարզում 2016-ին Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ուղղությամբ 2015 թվականին USAID, «Հույսի կամուրջ» ու UNISEF-ի ջանքերով իրականացված գործողությունների երկայացումը ՀՀ Լոռու և Տավուշի մարզի գործընկերների համար, որտեղ, ըստ ՀՀ կառավարության 18.02.2016թ. հաստատած ժամանակացույցի, պետք է այդ քաղաքականությունը ներդրվի հաջորդ՝ 2017-ից:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ամփոփվել են միջպետական համաձայնագրերի շրջանակներում 2016-2017 ուսումնական տարվա Չինաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի և Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթների արդյունքները: Միջոցառմանը ներկա են եղել երեք կրթական աստիճաններով՝ բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերի մրցույթների համար դիմած և դրական միավորներ ստացած դիմորդները:
ARMACAD ընկերությունը տեղեկացնում է 2016թ. ապրիլի 9-ին՝ ժամը 15:00-ից մինչև 19:30 Բեսթ Ուեսթերն Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրահում կայանալիք կրթական ցուցահանդեսի մասին, որի կազմակերպիչն է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում տեղի է ունեցել գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ նվիրված անվանի ֆիզիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վիլիկ Հարությունյանի 80-ամյակին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ ավագ դպրոցների զարգացման ծրագրերի ներկայացման հանձնարարականի կատարման շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը խորհրդակցության է հրավիրել ավագ դպրոցների մի խումբ տնօրենների:
6-7 տարեկան երեխաները միայնակ և ոչ մեծ խմբերով գնում են վագոնով՝ ազատ տեղի փնտրտուքով: Գոլֆ, դպրոցական համազգեստ, պորտֆելին ամրացված անցաթուղթ: Նրանք գնում են դպրոց կամ վերադառնում են տուն, և նրանց ոչ ոք չի ուղեկցում: Ճապոնիայի համար սա սովորական տեսարան է:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»:
Սերոբ Դարբինյանը ծնվել, մեծացել է Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտը (ներկայումս` Երևանի գեղարվեստի ակադեմիա) 1996 թվականին ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությանը: Հովիկ Աբրահամյանը հավաստագրերը հանձնել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների նախագահներին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: