Բաժիններ՝

Սստեղծվում է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

ՀՀ կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի  կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակության ապահովման ու զարգացման նպատակով կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ։ Այս մասին այսօր որոշում ընդունվեց կառավարության նիստում։ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Բագրատ Եսայանը:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ հիմնադրամի նպատակն է ապահովել ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան  հավասարակշված սննդի մատակարարման արդյունավետությունը, նպաստել սովորողների կրթության որակի, առողջության, սոցիալական պաշտպանվածության բարելավմանը, ուսումնական հաստատություններում  առողջ սննդի  կազմակերպման առողջ ապրելակերպի  մշակույթի ձևավորմանը, խթանել տեղական արտադրությունը և այլն։

«Ես ինչքան հասկացա այս պրոցեսը պետք է ամբողջ հանրապետությունը ծածկի, չէ՞»,- հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Լ. Մկրտչյանը դրական պատասխան տվեց և նշեց, որ դրա համար ժամկետը մինչև 2027 թվականն է։

«Հետո առանձին ներկայացրեք, տեսնենք՝ կարո՞ղ ենք արագացնել»,- հանձնարարեց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս