Այսօր լուր տարածվեց, որ Վարչական դատարանը, դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի։
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընդունեց ՀՀ կառավարության 2014թ․ հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով մինչև 97.5%-ով ավելացվում է Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային և մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Սիվիլնեթին» տված հարցազրույցում հերքել էր Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, թե նա պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդում առաջարկել է դադարեցնել պատերազմը։
Դաժան է, բայց փաստ, որ անգամ Շմայսը կամ Թոխմախի Մհերն իրենց թույլ չեն տվել Ազգային ժողովի դահլիճում անել այն, ինչով զբաղված էր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Հնարավոր է՝ սա դեռ միայն սկիզբն է, և առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կարող է խորհրդարան բերել քրեակատարողական հիմնարկներում տարածված այլ սովորույթներ ևս՝ պպզում, մատնոցի պտտեցում, խմորի քանդակներ, վերջին հաշվով։
168.am-ի տեղեկություններով՝ դեռևս ս.թ. փետրվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել կարճելու Ամուլսարի ծրագրի վերաբերյալ արդեն 2,5 տարի տևող քրեական գործը: Այդ նպատակով Քննչական կոմիտեն գործի նյութերը առարկությունների կամ միջնորդության համար ներկայացրել է Գագիկ Համբարձումյանին, ում նամակի հիման վրա 2018թ. հարուցվել էր քրեական գործը:
«Լրիվ քաղաքական ճգնաժամ ա»․ այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ մոռանալով, որ իր խոսափողն անջատված չէ։
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին տուրք մատուցելուց հետո կարճ արձագանքեց լրագրողների հարցերին:
Այսինքն՝ ո՞ւմ հետ ենք մենք հույս կապում. մի մարդու գրառման հետ, ով 44 օր ասում էր՝ հաղթում ենք, հետո պարզվեց՝ պարտվե՞լ ենք, մի մարդու գրառման հետ, ով ասում էր՝ առանց ժողովրդի հետ քննարկելու՝ ղարաբաղյան հարցի որևէ լուծման չեմ գնա, և ժողովրդից թաքուն գնաց, քվեարկե՞ց,- իր դիրքորոշումը վերահաստատեց նա՝ հավելելով,- Մեր օրակարգում այս պահին նման հարց չկա, որովհետև չկա ընտրություն. մեր օրակարգը նույնն է՝ Նիկոլի հրաժարական:
Այս գործարարը 2020-ին ձեռք էր բերել ընկերության 49 տոկոսը: Նախկինում վրացական ընկերությունն այս պահին ապահովում է Հայաստանի ինտերնետ տրաֆիկի 85 տոկոսը, Ադրբեջանի ինտերնետ տրաֆիկի՝ 50, և Վրաստանի թրաֆիկի՝ 55 տոկոսը: Ընկերությունն ինտերնետային «մուտք» ունի նաև Իրան և Իրաք:
2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանը հայտնվել է գրեթե կատարյալ մեկուսացման ու օտարացման մեջ, ինչն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով։ Պատերազմում կրած պարտությանը հաջորդած հինգ և ավելի ամիսների ընթացքում Հայաստան գրեթե չի այցելել որևէ օտարերկրյա պաշտոնյա կամ պատվիրակություն, նույն կերպ հայկական որևէ պաշտոնյա կամ պատվիրակություն չի մեկնել արտերկիր։
Ընտրությունները, ահա, պատասխանելու են այդ գլխավոր հարցին՝ տեղ ունենալո՞ւ են այդ ամոթալի երևույթները հայկական իրականության մեջ, թե՞ Հայաստանը զարգացման գոնե տեսական հնարավորություն է ստանալու։ Քաղաքական պայքարը, այդպիսով, ընթանալու է Նիկոլ Փաշինյանին հաստատելու կամ մերժելու տրամաբանությամբ, որից դուրս գործող բոլոր ուժերն իրականում ծառայելու են նրա իսկ իշխանության պահպանմանը։
«Ես կուզեմ մի դեպք պատմել՝ այս իշխանության հանցագործություններից մեկը, որի համար, վստահ եմ, մի օր 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը դատվելու են, որովհետև ՀՀ օրենքներն են խախտել՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը: Մի անգամ ինձ և Իշխան Սաղաթելյանին տեղեկություն փոխանցվեց, որ իշխանական ֆեյքային բանակները պատրաստվում են մի շարք անել՝ ովքեր առաջնագծում չեն»։
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:
Երեկ ՊԲ նախկին հրամանատար և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հաստատել է այն պնդումները, որ Լելե Թեփեի գրավման հրահանգը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ «երկրի վարչապետը գնում է այնտեղ, բանավոր հաստատում է այդ պլանը, և սկսում են կիրառել, որի արդյունքում մենք կորցնում ենք մեր ամբողջ ռեզերվը»:
«Հիմա ռազմական դրությունը վերացնելու քվեարկությունը ցույց տվեց, որ «Իմ քայլի» պատգամավորները կողմ են քվեարկել, ինչը նշանակում է, որ փաստացի նրանք չեն ունեցել այնքան քաղաքական հոտառություն, որ գոնե իրենք նախաձեռնեն այս փուլում, և դա իրականացվեց ընդդիմության նախաձեռնությամբ»,- ասաց Արա Սաղաթելյանը։
«Ես չգիտեմ՝ իրենց ուղղակի շահագրգռվածությունը որն է, բայց ակնհայտ է, որ իրենք շատ մեծ դերակատարում են ունեցել նոր օրենսգրքի ստեղծման հարցում, ինչը, անկեղծ ասած, չափազանցված և ոչ նորմալ ներգրավվածություն է եղել»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ նշելով, թե զարմանում է, որ իշխանությունը կարող է որոշել մի բան, հետո տեղի տալ ճնշումներին ու մեկ այլ բան որոշել:
Այն գումարները, որոնք կարող էին, օրինակ, ուղղորդվել Արցախի մեկ գյուղի վերաբնակեցման, կամ ՀՀ սահմանների համար՝ մեկ խրամատ ավելի փորվեր, ոչ թե ցելոֆանների վրաններ ունենայինք, այլ իրականում նորմալ պաշտպանված առաջնագիծ, այս ամենը ենթադրում է ֆինանսական ռեսուրսներ… Նոյեմբերի 9-ից հետո անցել է չորս ամիս, սակայն մեր սահմանները շարունակում են մնալ անմխիթար վիճակում: Մինչդեռ տեսնում ենք, թե Ադրբեջանում ինչ արագությամբ են ամրացնում առաջնագիծը:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումների հանձնարարականով շտապել է այցելել Սյունիքի այն համայնքապետերին, որոնք խիստ զուգադիպությամբ ընդամենն օրեր առաջ հայտնել էին նոր՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:
Արմավիրի մարզի Պտղունք համայնքի բնակիչները, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 24-ին բռնկված հրդեհի հետևանքով զրկվել են բնակարաններից, մինչ օրս ոչ մի աջակցություն չեն ստացել կառավարությունից, ավելին, 2 օր առաջ Պտղունքում վերակառուցվող դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով համայնք այցելած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը չեն էլ հանդիպել տուժած բնակիչների հետ։
Այն, ինչ ասաց Ռուբեն Վարդազարյանն այդ տխրահռչակ լրացումների հետ կապված, կիսում է հանրապետության դատավորների զգալի մասը: Մասնավոր զրույցների ժամանակ բոլորը միանշանակ պնդում են, որ կա խնդիր: Թե ինչպես դատավորները դրան կարձագանքեն, ես չեմ կարող ասել, բայց այնպես չէ, որ ԲԴԽ նախագահն իր անձնական, սուբյեկտիվ կարծիքը հայտնեց: Նրա մտահոգությունը բոլոր այն դատավորների մտահգությունն է, ովքեր քիչ թե շատ մտահոգված են դատական իշխանության ապագայով ու անկախությամբ:
«Եթե մենք հնարավոր համարում ենք, որ Փաշինյանը զրկվելու է իշխանությունից, ապա շատ տրամաբանական է լինելու, որ դրանից հետո անմիջապես լինեն ավագանու արտահերթ ընտրություններ, որովհետև քաղաքն այս քաղաքապետով գործել չի կարող, իսկ քաղաքապետն առանց Փաշինյանի առկայության՝ չի կարող շարունակել պաշտոնավարել՝ հաշվի առնելով և՛ քրեական, և՛ կառավարչական հանգամանքներ»,- ասաց Խաժակյանը:
Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի քրեական գործով արդարադատությանը առերևույթ միջամտելու վերաբերյալ 168.am-ի հրապարակած սկանդալային նյութի ու Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանի գրավոր հաղորդման առնչությամբ Ազգային անվտանգության ծառայությունում նյութերի նախապատրաստումը դեռ շարունակվում է:
168.am-ն իր էլեկտրոնային հասցեին ստացել է ֆեյսբուքյան մի օգտատիրոջ ձայնային հաղորդագրություն, որով վերջինս տեղեկացնում է, որ մեզ է ուղարկում իր ու Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ձայնային հաղորդագրություններով շփման ձայնագրությունները կապիտուլյացիայի ստորագրումից 11 օր անց՝ նոյեմբերի 21-ին:
Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ Կովկասում թշնամանքի և բարեկամության մասին, բացի բնազդային վախից ուրիշ ոչ մի էմոցիա չպետք է առաջացնի։ Նրա պատկերացումները տարածաշրջանային զարգացումների, գծագրվող Կովկասյան նոր ճարտարապետության վերաբերյալ երրորդ կուրսի ռեֆերատի մակարդակի է, հետևաբար՝ նա ունի ահռելի ռեսուրս՝ երկրի կործանումը շարունակելու։
Հայաստանի Հանրապետությունում վերացվել է ռազմական դրությունը:
Հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին՝ Նիկոլ Փաշինյանը հերթական ապտակն է հասցնում տնտեսությանը։ Որքան էլ համարենք, որ առկա ներքաղաքական լարվածությունը թուլացնելու ճանապարհներից մեկն արտահերթ ընտրություններն են, այնուհանդերձ, այս իրավիճակում ընտրությունների գնալը վատագույն տարբերակն է տնտեսության համար։
«Ալիևը մեզ խորհուրդ է տալիս մերկանալ, զինաթափվել, բանակ չունենալ, սահման չպահել, բայց ինքը մինչև ատամների ծայրը զինվում է, ինչի՞ համար: Եթե դու պատերազմի չես պատրաստվում, ինչո՞ւ ես այդպես զինվում, ինչո՞ւ ես քո ռազմական բյուջեն ավելացնում: Ստացվում է, որ Ալիևը մեզ զինաթափում է, որպեսզի հաջորդ պատերազմին շատ ավելի հեշտ և արագ կարողանա վերցնել մնացած հատվածն էլ: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարտի 15-ին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստում տեղի է ունեցել մի բան, որը երբևէ չի եղել հիմնադրամում իր ղեկավարման 14 տարիների ընթացքում։ Հիմա Հոգաբարձուների կարծիքները բաժանվել են երկու մեծ խմբի՝ մի մասը պնդում է, որ հիմնադրամից Կառավարությանը փոխանցված 52 միլիարդ դրամի ծախսման ուղղություններն ու արդյունավետությունը պետք է պարզել, հստակեցնել, թե ինչի՞ վրա է ծախսվել այդ գումարը, մյուս մասն ասում է, որ 107 միլիոն դոլարի պատմությունը պետք է ծածկադմփոց անել։
Ապրիլի 24-ին ընդառաջ ամերիկյան քաղաքական, փորձագիտական, լրագրողական որոշ շրջանակներ ավելի ու ավելի ակտիվ են սկսում անդրադառնալ Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցին:
Արցախյան երկրորդ ողբերգական պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսման անհրաժեշտության մասին ամիսներ շարունակվող խոսակցությունների և թվացյալ նախապատրաստական աշխատանքների ֆոնին՝ Բայդեն-Պուտին հեռավար «փոխհրաձգությամբ» Ռուսաստան-ԱՄՆ դիմակայությունը նոր փուլ է թևակոխում: