ԵՄ-ը շարժվում է հետ՝ դեպի Խորհրդային Միություն. Վրաստանի խորհրդարանի նախագահ
Խրատական տոնը, որով որոշ եվրահանձնակատարներ համարձակվում են խոսել վրացի ժողովրդի հետ, անընդունելի է, հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին. տեղեկացրել է «Грузия Online»-ը։
Նրա խոսքով՝ ի պատասխան Բրյուսելի առճակատման տոնի՝ պետք է լսել նաեւ վրացի ժողովրդի հիմնավորված գնահատականները։
«Գլխավոր գնահատականը մեզ տալիս է վրացի ժողովուրդը, վրացական կառավարությանը գնահատում է վրացի ժողովուրդը։ Խորհրդային Մոսկվան ուներ Վրաստանի գնահատման այնպիսի պլան, որը մեզ համար հնգամյա պլաններ էր նախատեսում, իսկ հիմա մեզ ասում են մեկ հինգ կետի մասին, մեկ պլաններ են դնում։ Գլխավոր սկզբունքը, որի վրա հիմնված է միջազգային կարգը, հարգանքն է այլ ժողովուրդների ինքնիշխանության հանդեպ։ Խրատական տոնը, որով որոշ եվրահանձնակատարներ համարձակվում են խոսել վրացի ժողովրդի հետ, անընդունելի է…
Քանի որ Բրյուսելը որոշել է նման առճակատման տոն որդեգրել եւ հանդես գալ ուղղորդողի եւ «խնամակալի» դերում վրացի ժողովրդի համար, ապա նրանք կլսեն իրենց գործունեության շատ հիմնավորված գնահատական նաեւ վրացի ժողովրդից։ Բրյուսելը լիովին շեղվել է եվրոպական արժեքներից եւ հետ է շարժվում, դեպի Խորհրդային Միություն»,- ասել է Պապուաշվիլին։

