Երեկ՝ ս.թ. հունվարի 25-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։
«Պատերազմի հետևանքով Արցախի գյուղատնտեսությունը լուրջ կորուստներ ունեցավ՝ 80-100 միլիոն ԱՄՆ դոլարի: Մոտ 3000 հեկտար այգի ենք կորցրել, մոտ 50.000 հա ցորենի ցանքատարածություն, 200 հա սոխի ցանքատարածություն»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հունվարի 22-26-ը գործուղել էր Իրան, որի շրջանակում Քերոբյանը, մասնավորապես, հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի, Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների, Կենտրոնական բանկի նախագահի հետ և այլն: Իրանական գլխավոր լրատվական գործակալությունները, սակայն, ՀՀ նախարարի այցը և դրան առնչվող տեղեկությունները համարել են երկրորդական, երրորդական կարգի լուրեր:
«Ինքն ակնհայտ սահմանադրական հանցագործության դրդեց խորհրդարանական մեծամասնությանը, որովհետև մարդուն իր խոսքի համար (հանձնաժողովի նախագահ) պաշտոնանկ չեն անում։ ԱԺ կանոնակարգով և սահմանադրությամբ նման նորմ նախատեսված չէ, և ես ուզում եմ հավատալ, որ Սահմանադրական դատարանի անդամները չեն ենթարկվի Նիկոլ Փաշինյանի շանտաժին, որովհետև մենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ դիմել ենք ՍԴ. վստահ եմ, որ այդ դատը ես շահելու եմ։ Ես ուզում եմ հավատալ, որ ՍԴ բոլոր անդամներն այդուհանդերձ պրոֆեսիոնալ դատավորներ են, սահմանադրագետներ, և Նիկոլ Փաշինյանը նրանցից որևէ մեկի վրա չի կարող որևէ ճնշում ունենալ։ Չեմ հավատում, որ հնարավոր է ճնշել Հրայր Թովմասյանին, Վահե Գրիգորյանին, Արևիկ Պետրոսյանին, Արմեն Դիլանյանին և մյուս բոլորին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
«Բնական է, որ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք որ Նիկոլին են պաշտպանում. ես կարծում եմ, որ այդ մարդկանց հետ լուրջ աշխատանք է պետք տանել, բացատրել՝ ինչն ինչոց է: Եվ կան քաղաքացիներ, որոնք բոլոր իշխանությունների ժամանակ շահից ելնելով՝ խուժանություն են անում ընդդիմության դեմ. Այդ մարդիկ էին հավաքված»,- Գյումրիում իր հանդիպումը խոչընդոտած խմբի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները։
Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը ցնցել է հանրային-քաղաքական դիսկուրսը, դարձել է քննարկման առարկա։ Քննարկում՝ որպես այդպիսին, չկա էլ, ամեն ինչ հանգում է մտքին, թե՝ «սա ինչ խայտառակություն է», «ինչպե՞ս կարելի է Նիկոլի անգլերենի դասատու՝ դիվանագիտական փորձ չունեցող Մակունցին նշանակել այդքան կարևոր երկրում դեսպան», և այլն։
«Կենտրոնական Ասիայում այս պահին բնակվում է 8 էթնիկ ադրբեջանցի՝ հայախոս, ովքեր ունեն հայկական անձնագրեր: Այդ 8-ից 3-ն այս պահին բնակվում են Ղազախստանի Ալմաթա քաղաքում, իսկ 5 հոգի՝ Ղրղըզստանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:
«Այնպես որ, Փաշինյանի անձնական շահից է բխում, որ տա հրաժարական, և ոչ թե՝ իրականացնի արտահերթ ընտրություններ։ Փաշինյանին ձեռնտու է մոտ ապագայում հրաժարականը, որովհետև երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետևանքով գարնան սկզբում սոցիալական բունտն անխուսափելի է դառնալու, ինչին ավելանալու է նաև փախստականների ու արտագաղթի խնդիրը։ Որևէ կառավարություն չի՛ կարող այս մարտահրավերներին դիմակայել»,- ասաց Գագիկ Մինասյանը։
Արցախի նախագահ (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպումների շարք է սկսել երկրի պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ, և այս շրջանակում հունվարի 21-ին հանդիպել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակիցների հետ: 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
«Սակագնային փոփոխություններ կատարվեցին, որովհետև «Հայփոստը» վերջին տարիներին աշխատել է շատ մեծ վնասով, և հիմա նույն վնասներից խուսափելու միակ տարբերակը սակագների բարձրացումն է: Միջազգային առաքումների ինքնարժեքը շատ ավելին է, քան այն գումարը, որը գանձվել է: Խնդիրը ոչ թե վերջին տարիներին է առաջացել, այլ այն պատճառով , որ 2001 թվականից սկսած «Հայփոստի» և ներքին, և արտաքին սակագները չեն փոխվել: 20 տարվա մեջ բացարձակապես ամեն ինչի գինը փոխվել է մի քանի անգամ, այդ թվում՝ լոգիստիկ և տրանսպորտային ծախսերը: Հիմա ստիպված «Հայփոստը» գնացել է այդ քայլին և սակագնային փոփոխություն է կատարել»,- 168.am-ի հետ զրույցում որոշ ծառայությունների սակագների կտրուկ բարձրացումն այսպես մեկնաբանեց Գևորգ Աբրահամյանը:
«Բա որ 2019-ին էիք չարաշահումներ հայտնաբերել, ինչո՞ւ հենց այդ ժամանակ Վահե Հակոբյանին չհրավիրեցիք հարցաքննության, այլ հիմա, երբ նա կոնկրետ սուր քննադատություններով է հանդես գալիս իշխանությունների հասցեին»:
«Տարբերակներ շատ կան, թե ինչու կարող է Մակունցը նշանակվել (ես դրա տակ ինչ-որ բացասական իմաստ չեմ դրել): Կարծում եմ, որ սա կարող է լինել նաև քաղաքական «Exit strategy»՝ երբ ղեկավարը հեռանում է, իր թիմի անդամներին, ամեն մեկին փորձում է ինչ-որ մի տեղ տեղավորել՝ փոքր-ինչ շեղելով իրական պրոցեսներից: Այլ նշանակություն էլ, բնականաբար, կարող է ունենալ, բայց ես այդ դավադրությունների տեսություններին չեմ ուզում հավատալ»:
168.am-ին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան մեր հարցման, թե ինչպե՞ս էր ստացվել, որ Հանրապետության նախագահի՝ հունվարի 20-ի ՆՀ-4-Ա հրամանագրով հետմահու պարգևատրված զինծառայողների թվում նաև անհայտ կորած համարվող զինծառայողների անուններ են եղել:
«Ինչպես 1988թ․՝ ազգային ազատագրական Արցախյան շարժման ակունքներում կանգնած էին մեր մտավորականներն ու մեր կամավորականները, այնպես էլ այսօր մտավորականներն ու զինվորականները կարող են այս իրավիճակում մտահոգված լինեն և մեր երկիրը շարժեն դեպի առաջ, որոնք էլ, կարծում եմ, լուրջ աշխատանքի արդյունքում, համագործակցված, միասնական փոխգործակցության արդյունքում կարող են հետագայում դառնալ հայ ազնվականության հիմքը»,- «Ձայն հայրենյաց» նախաձեռնության 3-րդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր տղաների հետ, որ խոսում էինք, ասում են՝ չի աշխատել մեր հրետանին, նորմալ չի աշխատել: Հրետանի չի եղել, մինամյոտ չի եղել, մի քանի օր առաջ եղել է, ապա ո՞ւր է եղել, գնացել ենք, որ այդտեղ դիրքավորվենք, տեսել ենք՝ մինամյոտ չկա, սնարյադները կա, մինամյոտը չկա: Մինչև հիմա պատասխան չկա, ո՞վ է հրաման տվել, ո՞վ է ասել՝ Քարին տակի զորքը դուրս գա, ինչո՞ւ է հրաման տվել, որ դուրս գա, եթե մտածում ենք էսքանը, ստացվում է, որ կազմակերպված է եղել»,- ասաց Սարգսյանը:
«Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված, կարծում եմ՝ բոլոր խնդիրներն անցյալում են»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյա՞կ է՝ ինչպես է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը:
Այն, ինչ գրվելու է այս հոդվածում, որոշակի իմաստով փորձ է՝ հասկանալու, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ եղավ պատերազմ, ինչպիսի՞ գործընթացներ ու իրադարձություններ դարձան պատերազմի կատալիզատորը։ Հոդվածը մի փոքր երկար է, բայց ես փորձել եմ համառոտ կերպով բաղդատել վերջին երեք տարիների տրամաբանությունը։ Շատ բան կարող է պարզունակ թվալ, բայց եկեք չմոռանանք, որ սովորական մարդիկ են քաղաքականությամբ զբաղվում։ Ստիպված ենք խոսել պարզունակության մասին նաև այն պատճառով, որ մեր դեպքում քաղաքականությամբ զբաղվում են դիլետանտները։ Համադրելով վերջին շաբաթների ամբողջ ինֆորմացիան և վերջին 3 տարիների իրադարձությունները՝ եկա ստորև ներկայացված եզրահանգումներին:
Բնակչության բանկային խնայողությունները դադարել են ավելանալ։ Անցած տարվա նոյեմբերի տվյալներով՝ դրանք այլևս ավելի քիչ են, քան մեկ տարի առաջ էր։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, այցի օրերին՝ հունվարի 22-26-ը, նա Իրանի գործընկերների հետ քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Կառավարությունը մի կերպ հաջողեց փակել անցած բյուջետային տարին։ Դրա համար անհրաժեշտ եղավ ոչ միայն մեծ քանակությամբ արտաքին ու ներքին պարտք վերցնել, այլև «յուրացնել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարները։
Պաշտոնական վիճակագրությունը զարմացնելու սովորություն ունի: Բավական կայուն ու համարյա անհասկանալի սովորություն: Համավարակի հետ կապված համաշխարհային տնտեսական անկմանը զուգընթաց՝ մեր վիճակագիրներն էլ հայրենական տնտեսության անկում արձանագրեցին: Բայց հայտնի բան է՝ իշխանությունները փայլփլուն վիճակագրություն են սիրում: Նույնքան հայտնի բան է՝ մեր վիճակագիրները երբեք հակված չեն եղել օրվա իշխանություններին վշտացնել: Ու հիմա էլ (ինչպես միշտ) հայտնվել է տնտեսության պաշտոնական պատկեր, որ երկակի տեսք ունի:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը տարակուսելի է համարում հանրության, նաև իշխանության շրջանում շրջանառվող այն խոսակցությունները, թե Սյունիքի մարզի այն տարածքները, որոնք այսօր անցել են ադրբեջանական զորքի հսկողության տակ, նախկինում եղել են ադրբեջանական տարածքներ։ Նման խոսակցության շրջանառելը նշանակում է՝ կեղծել պատմությունը, քանի որ դրանք զուտ հայկական տարածքներ են։
Կյանքը Հայաստանում թանկանում է, իսկ մարդկանց եկամուտները չեն ավելանում։ Թե դա ուր է մեզ տանում, դժվար չէ պատկերացնել. տանում է աղքատացման։ Մարդիկ օր օրի ավելի վատ են ապրում, քան ապրում էին նախկինում։ Ու դա երևում է սպառողական պահանջարկի կրճատման տեսքով։
Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 036-ի:
Առողջապահության համակարգը «բարեփոխելուց» հետո, Արսեն Թորոսյանը հիմա էլ պետք է կառավարության ապարատը ռեստարտի ենթարկի։ Թե ինչ տվեցին նախկին նախարարի բարեփոխումներն առողջապահության համակարգին, փաստում են համավարակի ցուցանիշները։
«Ճանապարհները, մեծ հաշվով, չէին կարող երկար փակ մնալ այս տարածաշրջանում, որովհետև «Մետաքսի ճանապարհը» շատ արագորեն կառուցվում է, բայց այստեղ հիմնական խնդիրն այն է, թե ով պետք է կարողանա վերահսկի և տիրի այս տարածաշրջանի ուղիներին:
«Եթե Փաշինյանը չգիտի, թե «Իմ քայլում» 20 պատգամավորն ինչ կանի, դա առավելևս փաստում է, որ որպես ղեկավար՝ ձախողել է, պետք է հասկանա, թե ինչու կարող են այդ 20 հոգին գնան ու ընտրեն Էդմոն Մարուքյանին, թեև ես վստահ չեմ, որ Էդմոն Մարուքյանին կընտրեն»։
Համալսարանները հասարակության զարգացման կարևոր օղակներ են։ Պատահական չէ, որ, բացի ուսումնական և գիտահետազոտական նպատակներից, մշտապես կարևորվել է համալսարանների հասարակական դերը։ Բայց որպեսզի համալսարանները կարողանան հասարակական կարևոր դեր խաղալ, նրանք պետք է ազատ լինեն, ունենան ինքնիշխանություն։ Համալսարանական մոդելներից մեկի հիմնադիր, Պրուսիայի լուսավորության նախարար Վիլհելմ Հումբոլդտը ժամանակին տեսակետ է հայտնել, որ համալսարանները պետք է լինեն քաղաքներից հեռու, որպեսզի դասախոսները հեռու լինեն քաղաքական իրադարձություններից և ազատ լինեն։ Հումբոլդտի համոզմամբ, միայն ազատախոհ դասախոսները կարող են դաստիարակել ազատ մտածող ուսանողներ։ Իհարկե, Հայաստանի նման փոքր երկրում համալսարանների՝ քաղաքներից հեռու լինելու հանգամանքը չի կարող դեր խաղալ, քանի որ, միևնույն է, բոլորն իրար ճանաչում են։