Յուրայինները՝ ընդդեմ Փաշինյանի. ՍԴ դատավորի նրա թեկնածուն ներթիմային պայքարի պատճառ է դարձել
Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը փոթորիկ է առաջացրել իշխանության ներսում։ Արդեն մի քանի օր է՝ սոցցանցում ու պրոիշխանական որոշ լրատվամիջոցներում արշավ է սկսվել Փաշինյանի առաջադրած թեկնածուի դեմ, որում հիշատակվում է նախկին իշխանության հետ նրա հոր կապը, ակնարկներ են հնչում «կոռուպցիոն անցյալի» մասին, անգամ անձնական կյանքին վերաբերող որոշ դրվագներ են հանրայնացվել։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Վահրամ Ավետիսյանի դեմ սկսված այս արշավի հետևում կանգնած է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ու նրա մերձավոր շրջապատը, իսկ նրա առաջադրման համար լոբբինգ է անում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Ներթիմային առճակատումը, մի քանի օր է՝ տեղափոխվել է նաև հրապարակային դաշտ. Փաշինյանի՝ ՍԴ դատավորի թեկնածուի դեմ առցանց պայքարի առաջամարտիկներն են Վահե Գրիգորյանի հետ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության համար երկու տարի շարունակ պայքարող, վերջինիս ՍԴ դատավոր դառնալուց հետո մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ դարձած Տիգրան Եգորյանը, նրա կինը՝ փաստաբան Լուսինե Հակոբյանը, ինչպես նաև ՀԱԿ անդամները, որոնք Գրիգորյանի հետ սերտ կապերի բերումով՝ արդեն մի քանի օր է՝ անխնա քննադատության են ենթարկում Վ.Ավետիսյանին։
Բանը հասել է նրան, որ Մարտի 1-ի զոհերի հարազատների անունից է երկու անգամ Փաշինյանին ուղղված նամակ հրապարակվել, որով պահանջում են վերանայել Վահրամ Ավետիսյանին առաջադրելու որոշումը։
168.am-ն առանձնացրել է վերոնշյալ շրջանակի գրառումներից մի քանիսը։ Նշենք, որ Վ. Ավետիսյանի թեկնածությանը կտրուկ դեմ են արտահայտվում նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներն ու նրա գլխավորած «Հայ Ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության անդամները. պատճառը՝ հասկանալի է. Վահե Գրիգորյանը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրած թեկնածուն էր ՍԴ նախագահի պաշտոնում, ավելին՝ նրա որդու մերձավոր շրջապատից է:
Տիգրան Եգորյան
Լուսինե Հակոբյան
Արման Բաբաջանյան / Arman Babajanyan
Վարդգես Գասպարի
Կարեն Թովմասյան
Արթուր Հայրապետյան
Զոյա Թադևոսյան
Եվա Ադամյան
Ruben H Mehrabyan
Tsov Alizé Banuchyan
Aren Manukyan
Narine Hovhannisyan
Arkangel Shamerjian
Hasmik Babayan
Eva Tovmasyan
Davit Hovhannisyan