Սպիտակ տան մամուլի քարտուղարը ВВС հեռուստաալիքն անվանել է «100 տոկոսով կեղծ» լրատվամիջոց
ԱՄՆ նախագահ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը The Telegraph-ի հարցազրույցում ВВС հեռուստաալիքն անվանել է «100 տոկոսով կեղծ լրատվամիջոց» և «քարոզչամեքենա», հարցազրույցը տրվել է հեռուստաընկերության կողմնակալության մասին մեղադրանքներից հետո։
Լիվիթի խոսքով՝ ВВС-ի տեղեկությունների դիտումը Մեծ Բրիտանիա ուղևորության ժամանակ «փչացնում» է իր օրը, և հարկատուները «ստիպում են վճարել ձախ քարոզչամեքենայի հաշիվները»։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները հայտնել էին, որ կորպորացիան «լուրջ հարցեր ունի, որոնք պատասխան են պահանջում» այն բանի հետ կապված, թե ինչպես է ԱՄՆ նախագահի խոսքը խմբագրվել BBC Panorama վավերագրական ֆիլմում։
Փաստաթղթում, որը հայտնվել է The Telegraph-ի տրամադրության տակ, նշվել է, որ ծրագրի դրվագը «լրիվ մոլորության մեջ է գցել» հանդիսատեսներին՝ խոսքի երկու տարբեր մասերը մեկտեղ միավորելով։
Ծրագրում ցուցադրվել է, թե ինչպես է Թրամփը հայտարարում, որ 2021թ․ հունվարի 6-ի անկարգություններից առաջ իր կողմնակիցների հետ երթով կշարժվի Կապիտոլիում՝ կոչ անելով նրանց «դժոխային կռիվներ մղել»։ Սակայն ծրագրում բաց է թողնվել ելույթի այն հատվածը, որտեղ Թրամփը կոչ է անում ամբոխին «խաղաղ և հայրենասիրաբար հայտարարել իրենց մասին»։
The Telegraph-ի հարցազրույցում Լիվիթն ասել է. «BBC-ի այս միտումնավոր անազնիվ, ընտրողաբար խմբագրված տեսանյութը ևս մեկ ապացույց է, որ դրանք լիակատար, 100 տոկոսանոց կեղծ նորություններ են, որոնք այլևս չպետք է ցուցադրվեն Միացյալ Թագավորության մեծ մարդկանց հեռուստաէկրաններին։ Ամեն անգամ, երբ ես գալիս եմ Մեծ Բրիտանիա նախագահ Թրամփի հետ և ստիպված եմ լինում դիտել BBC-ն մեր հյուրանոցային համարներում, դա փչացնում է իմ օրը՝ լսելով նրանց բացահայտ քարոզչությունն ու ստերը Միացյալ Նահանգների նախագահի և այն ամենի մասին, ինչ նա անում է Ամերիկան ավելի լավը և աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համար»։
Թերթը նշել է, որ իր ռեպորտաժը հիմնված է BBC-ի խմբագրական ուղեցույցների և ստանդարտների կոմիտեի նախկին խորհրդական Մայքլ Փրեսկոտի ծառայողական գրառման վրա։ Փրեսկոտը լքել է պաշտոնն այս տարվա սկզբին և չի մեկնաբանել փաստաթուղթը, որը, ինչպես կարծում են, հրապարակվել է իրազեկչի կողմից։

