168.am-ի հավաստի տեղեկություններով, ռուսական կողմի զայրույթի տեղիք է տվել այն փաստը, որ տեղական պատճենահանվածն իրենց արտադրանքի նույն անունով է ներկայացվել: Այս մասին նույնիսկ ռուսական լրատվամիջոցներում անդրադարձ կա, որտեղ Հակոբ Արշակյանին և նրա ղեկավարած գերատեսչությանը հեգնում են, թե՝ «սովորել են գեղեցիկ պրեզենտացիաներ «նկարել»»:
Սիրելի հայրենակիցներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ այսօր կյանքից հեռացել է մեծ հայ, մեծ զինվորական, հորս մարտական ընկեր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը։ Կոմանդոսի ավանդը կգրվի հայոց պատմության ոսկե էջերին։
Արցախյան պատերազմից հետո Հայաստանի իշխող վերնախավը շարունակաբար առաջ է տանում այն տեսակետը, թե Արցախի տարածքների մեծ մասը, որը գրավվել է Ադրբեջանի կողմից՝ հայկական չեն։
Համաձա՞յն է Հովիկ Աղազարյանի այս պնդմանը իր քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք վերջինի խոսնակին՝ Մանե Գևորգյանին: Պարզվեց՝ հարցը բավականին «բարդ» է:
Մարտի 26-ին 168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանը կազմակերպված խմբի կազմում 2020թ. պետպատվերի շրջանակներում կեղծ հիվանդ երեխաներ գրանցելու միջոցով ահռելի մեծ գումարներ էր շորթել պետական բյուջեից:
Այսօրվա Հայաստանի ուսապարկային կառավարման մոդելը ճիշտ ձևակերպում է, բայց այն խորը և ճյուղավորված համակարգ է և որևէ կերպ չի սահմանափակվում իշխող խմբակցությամբ։
Նիկոլ Փաշինյանն իր վերջին մի քանի հայտարարություններով հրապարակ է բերել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության մասին դիսկուրսը։ Ըստ ամենայնի, այդ հարցը կարող է դառնալ նաև առաջիկա հնարավոր նախընտրական քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը։ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, խաղաղության մասին ուղղակի գրեթե չի խոսում, քանի որ խաղաղության մասին նրա պատկերացումը չափազանց հեռու է իրական ու հարատև խաղաղությունից։
Մենք անալիզներ անելով՝ տեսնում ենք, թե ինչ ենք սպասում ամեն տվյալ հիվանդից: Ես բուժել եմ հազարավոր հիվանդներ և ոչ մի երկու իրար նման COVID-19 չկա, ամեն մեկն ունի իր գոնե փոքրիկ առանձնահատկությունը: Հարևանը հարևանին ասելով՝ սկսում էին հակաբիոտիկներ խմել, իսկ դրանք ընկճում էին իմուն համակարգը, կորոնավիրուսն ավելի արագ էր զարգանում, և ավելի լավ պայմաններ էին ստեղծվում, որ այն տարածվեր, և արդեն հաստատ թոքաբորբ էր զարգանում: Առաջին 7 օրը, հարգելի հայրենակիցներ, չի կարելի խմել հակաբիոտիկներ: Մենք պետք է այս ուղեցույցը տայինք»:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«30 տարվա ընթացքում մեր հանրապետությունում արկղի մեջ քվեաթերթիկ գցելով՝ իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Հիմա ունենք շանս, որ կգնանք և ընտրությամբ իշխանափոխություն կանենք, իսկ եթե հանկարծ իշխանությունը մեկ էլ որոշի, որ ընտրության չի գնում, այդ ժամամանակ արդեն ժողովրդական զանգվածը դուրս կգա փողոց»,- հավելեց Մելքումյանը։
Օրեր առաջ 168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ջատագով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է ցանկանում դառնալ Կոմիտեի նախագահ: Մեզ ասացին, որ նա վստահ է, թե Նիկոլ Փաշինյանը հաղթելու է առաջիկա ընտրություններում, իսկ իրեն էլ այդ պարագայում խոստացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը:
2 տարի առաջ այս օրը՝ 2019-ի մարտի 30-ին, Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է:
«Գուցե թուրանական ծրագրերը չիրագործվեն այնպես, ինչպես ներկայումս կարող ենք կանխատեսել, այդ թվում՝ թուրանական բանակը, բայց դրանց ուրվագծման ընթացքում բազմաթիվ զարգացումներ են տեղի ունենում՝ ի վնաս անվտանգության»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների և որոշ շրջանակների պնդումներին, թե պետք է շտկել մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում և սկսել երկխոսել:
Ես բազմիցս նշել եմ, որ մենք չպետք է հույսներս դնենք կոլեկտիվ իմունիտետի վրա։ Նախ, որովհետև կոլեկտիվ իմունիտետի համար պետք է առնվազն 2 մլն-ից ավել մարդ վարակվի։ Դա նշանակում է, որ տասնյակ-հազարավոր նոր զոհեր կլինեն։ Բացի այդ, մենք մինչև հիմա չգիտենք, թե որքանով կարող է մեր իմունիտետը երկարատև լինել կորոնավիրուսի հանդեպ։ Եթե իմունային հիշողությունը կարճ է, ապա կոլեկտիվ իմունիտետը կլինի շատ կարճատև և անկայուն։
Իշխանությունները հնարավոր ընտրություններին ընդառաջ՝ որոշել են լավ պատրաստվել: Եղած վարչական ռեսուրսը կարող է քչություն անել, դրա համար էլ անհրաժեշտ է նոր հորիզոններ նվաճել:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Սաուդիան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Բահրեյնի և Կիպրոսի միջև համատեղ դաշինքի և այդ դաշինքում ներառված երկրների հետ առանձին հարաբերությունների համատեքստում վերջին շրջանում Հայաստանի կողմից նկատվում է ջանքերի, նախաձեռնողականության ակտիվացում։
53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:
Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված 78 զինծառայողների անունները
«Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները պահանջում են, որ Կարմիր Շուկայում չեզոք գոտի լինի, և հայկական զորքերը դուրս բերվեն այդ տարածքից, այդ թվում՝ բնակչությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց հակասահմանադրական և անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Սահմանադրական կարգի տապալման այդ հոդվածը ՍԴ 8 անդամների կողմից Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող ճանաչվեց Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կասեցված և ՍԴ ուղարկված քրեական գործի շրջանակներում: ՍԴ-ն գտել էր, որ 300.1 հոդվածը հակասում է որոշակիության և համաչափության սկզբունքին: Նկատենք, որ 300.1 հոդվածով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը քրեակատարողական հիմնարկում անցկացրել է 537 օր:
«Կարծում եմ, որ վարչապետն այդտեղ որևիցե անելիք չունի, որովհետև վարչապետը Դատական իշխանության ղեկավար չէ. մեր երկրում կան իշխանության երեք թևեր՝ Օրենսդիր, Գործադիր, Դատական իշանություն:
Արցախյան պատերազմից հետո, տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարների իմացությամբ ու համաձայնությամբ Կարմիր Շուկան հանձնվելու է Ադրբեջանին, որպեսզի թշնամին կարողանա անարգել մուտք գործի Շուշի։
Նիկոլ Փաշինյանի նախընտրական պլատֆորմը պարզ է ու պարզունակ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատում, որպես դրա հետևանք՝ տնտեսության զարգացում և բարեկեցության աճ, փողի ավելացում, մի խոսքով։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է կրկին իրեն ընտրել՝ կյանքի բարելավման համար։ Նրա առաջարկը նույնն է, ինչ ընտրություններին մասնակցող բոլորի առաջարկը՝ մարդկանց կյանքի բարելավում։ Այն «փոքր» նրբությամբ, որ նա դա առաջարկում է ընդամենը հինգ ամիս առաջ առնվազն 5000 հայորդիների սպանած, ավելի քան 10.000 հայորդիների վիրավոր ու հաշմանդամ դարձրած պետությունների հետ հարաբերությունների հաստատման ճանապարհով։
«Սկսվել է իրենց քարոզարշավը, բայց դա չի օգնելու իրենց: Ես կարծում եմ նաև, որ իրենց քարոզարշավներից հետո իրենք հանգեցին նրան, որ պետք է ռեյտինգայինը վերացնեն և գնան փակ ցուցակներով, քանի որ հասկացան, որ այլևս չունեն այն ռեյտինգը, այլևս վստահություն չկա համայնքներում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշել է, որ ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ։
Այսօր ՀՀ իշխանությունները չեն կարող համարձակ քայլերի դիմել ոչ մի ձևով: Հիմա պետք է ավելի զուսպ լինել: Մենք 30 տարի դիմադրել ենք այս շրջափակում կոչվող աղետին, պանթուրքական շրջափակում են կիրառել Հայաստանի դեմ Թուրքիան և Ադրբեջանը, տուժել է ՀՀ տնտեսությունը, բայց 30 տարի հաղթահարել ենք, գոյատևել, այս պահին այդ բոլոր ձեռքբերումներից հրաժարվելու ժամանա՞կն է: Կարծում եմ՝ ոչ:
Նախորդ շաբաթ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ արդեն արտահերթ ընտրությունների հետ կապված՝ վարչական ռեսուրսի ներգրավման դեպքերի մասին է լսել:
«Դա հակադրվում է ամբողջ եվրոպական հասարակական կարգին: Պատկերացնո՞ւմ եք այդ խախտման մասշտաբայնությունը: Ոչ թե ինչ-որ սկզբունքի է հակասում, այլ ընդհանուր եվրոպական արդեն հաստատված հասարակական կարգին է հակասում, որ պաշտոնատար անձանց վիրավորանքը քրեականացվի, իսկ մյուսներինը՝ ոչ: Այսինքն՝ այդ տարբերակված մոտեցումը, արդեն մոտ 20 տարի է, Եվրոպայում դարձել է համընդհանուր ճանաչման սկզբունք, այսինքն՝ եվրոպական հասարակական կարգ: Դա կյանքի չի կոչվելու: Եթե ընդունեցինք, միանգամից Եվրոպան քննադատելու է Հայաստանին»,- ասաց Արա Ղազարյանը:
Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը վերջին օրերին լուրջ քննադատության արժանացավ, երբ թուրքական ծայրահեղական իսլամական կազմակերպությանը քաղաքային բյուջեից որոշեց 2,5 մլն եվրո հատկացնել՝ Ստրասբուրգում Եվրոպայի խոշորագույն մզկիթի կառուցման համար:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Բերդի զորամասում միջադեպ է տեղի ունեցել, ինչի մեջ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ռուսաստաբնակ բլոգեր Ռոման Բաղդասարյանի «մատն է խառը»: Նա փորձել է իր ծանոթ զինվորի միջոցով Բերդի զորամասում «բունտ» կազմակերպել, հաջողվել է 30 հոգու կարճ ժամանակով զորամասից դուրս հանել: