Հայաստանի և Կոնգոյի ԱԳ փոխնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բրազիլի Բելեմ քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 30-րդ համաժողովին (COP30) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում նոյեմբերի 7-ին հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Նոելլա Այեգանագատո Նակուիպոնեին։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ և ԿԴՀ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել 2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ ներկայացնելով ՀՀ տեսլականը՝ ուղղված առավել ներառական Համաժողովի անցկացմանը։
ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերն ընդգծել են բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածության կարևորությունը կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների հասցրեագրման գործում։
Երկուստեք ընդգծվել է նաև երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ոլոտային փոխգործակցության խթանման պատրաստակամությունը։

