Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքեցին տարբեր երկրների ղեկավարներն ու արտաքին գերատեսչությունները: Որքան էլ տարօրինակ էր՝ առավել մեծ ակտիվություն ցուցաբերեց Թուրքիան:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ծնողներից մեկը 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչից հետո են եկել այդ եզրահանգմանը, որ ԴՆԹ-ի պատասխանները կեղծել են։ Նախ հիշեցրեց, որ մոտ 1 ամիս առաջ նույն զորամասի զինծառայողները գնացել էին Կովսական (Զանգելան), 14 տոպրակ մարմին էին դուրս բերել և հանձնել դիահերձարան։ Եվ ահա բոլորովին վերջերս ծնողները Հերացու դիահերձարանից զանգ են ստանում, որ տղաներից մեկի ԴՆԹ-ն համընկել է, իրենց հայտնել են նաև զոհվածի մոր անուն-ազգանունը, ինչպես նաև՝ հեռախոսահամարը։
Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այնպիսի զավեշտալի և անլուրջ «բացահայտումներ» է արել, որոնց մեկ առ մեկ անդրադառնալը միանգամայն անիմաստ է և ժամանակի անհարկի վատնում:
«Ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ»,- Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ նման կարծիք են հայտնել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա):
168.am-ի հետ զրույցում նախագահի աշխատակազմից հերքեցին լուրը:
168.am-ը Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ Ալիևը կարծիքը փոխե՞լ է Նիկոլ Փաշինյանի հանդեպ, քանի որ նախկինում երբեք նման կարծիք չի հայտնել։ Նաև՝ ի՞նչն է Ադրբեջանին վստահություն ներշնչել, որ ստեղծված պայմաններում Երևանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր։
Թե ո՞րն է ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումն այս հարցով, և ինչ տեղեկություններ ունեն,ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են. «ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։
Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում պետք է կայանար խորհրդի նիստ։ Նիստը, սակայն, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբն այսօր առավոտյան հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական […]
«Կարգավիճակ չունեմ, չհասկացա՝ ինչի համար եմ ԱԱԾ հրավիրվել, առավել ևս՝ ինչո՞ւ են առգրավել իմ հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը՝ կարևոր նյութերով և աշխատանքային ֆայլերով, ինչո՞ւ է պարալիզացված իմ աշխատանքը հիմա: Որևէ հոդաբաշխ բացատրություն մինչ օրս չեմ ստացել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Գեներալներն էլ ազդանշան են ուղարկել Փաշինյանին, որ եթե Օնիկ Գասպարյանի դեմ ճնշումները շարունակվեն, իրավիճակը ավելի է լարվելու»:
«Սպասելի էր այն, ինչ արեցին զինվորականները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով այսօրվա ՀՀ ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ ԳՇ տարածած հայտարարությանն ու Նիկոլ Փաշինյանի արձագանքին:
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ այս պահին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Քիչ առաջ ՀՀ կառավարությունը տեղեկություն է տարածել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին՝ նշելով, թե՝ «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն օրեր առաջ հաստատել էր ավելի վաղ տարածվող այն տեղեկությունը, որ օրակարգում է իրեն ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը: Փետրվարի 9-ին 168.am-ը գրավոր հարցում էր հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, որում մասնավորապես հետաքրքրվել էինք.
Հանրապետության նախագահի աշխատակազմն արձագանքել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին Փաշինյանի առաջարկը ստորագրելու, Փաշինյանի հայտարարությունների մասին
Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին:
«Քո հետևից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն
«Նախ՝ ԱԺ-ն նիստ չի գումարել, ԱԺ-ն շարունակում է մնալ ոչ իր դիրքերում: Մենք քիչ հետո կհրապարակենք քաղաքական մեծամասնության պատգամավորների անունները, իրենք պարտավոր են ներկայանալ և հրավիրել ԱԺ նիստ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ է:
«Մինչև մեր հարցը չլուծենք՝ չենք հեռանալու: Ինքը այդ հրապարակում շատ կոշտ հայտարարություններ է արել, բայց դրա հետ միասին ասում է՝ ես համաձայն եմ ինձ ամենասուր քննադատողների հետ հանդիպել, կոնսուլտացիաներ անել»:
Պատերազմից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ մտահոգութունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ:
Գեներալ Յուրի Խաչատուրովը Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց, որ նախկինում չէր գալիս հանրահավաքներին, որովհետև մի փոքր անհարմար էր զգում բանակի պասիվության համար:
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին:
Քիչ առաջ Ազատության հրապարակում ի աջակցություն բանակի կազմակերպված «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին միացաց գեներալ Յուրի Խաչատուրովը:
Այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, երբ առկա են լրջագույն տարածաշրջանային սպառնալիքներ, մենք, ցավոք սրտի, նորից գտնվում ենք ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակում, որը հղի է մեր պետության և պետականության համար անկանխատեսելի հետևանքներով և կարող է հանգեցնել անդառնալի կորուստների: