ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պատերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
The Sunday Times-ին տված հարցազրույցում նա ճիշտ մոտեցում է անվանել ուկրաինական իրավիճակին, որտեղ դաշինքն աջակցում է Կիևին, բայց պատրաստ չէ զորքեր ուղարկել կամ ուղղակիորեն ներգրավվել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։
Կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև խոստովանել է, որ զորքերի դուրսբերումը Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ամենամեծ պարտությունն է։ Սակայն, նրա խոսքով, դա ճիշտ որոշում էր։

