«Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին»,- նշեց Փաշինյանը:
Կարևոր չէ, թե ինչով է պայմանավորված դրամի ամրապնդումը, մի բան հստակ է՝ այն նպաստել է գնաճային ճնշման թուլացմանն ու պիտի հանգեցներ ներմուծվող ապրանքների գների նվազեցման։ Դրամի արժեզրկումը միշտ էլ էական գործոն է համարվել սպառողական շուկաների գնային քաղաքականության ձևավորման համար։ Հիմա այդ գործոնի ազդեցությունը թուլացել է, բայց գները շարունակում են բարձր մնալ։
Շուրջ մեկուկես ամիս թափուր մնացած ԱԳ նախարարի պաշտոնում առաջիկայում կնշանակվի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ նշանակվել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Մինչ ՍԴ որոշումը և ՀՀ Կառավարության ձևավորումը Արմեն Գրիգորյանը կպաշտոնավարի՝ որպես ՀՀ ԱԳ փոխնախարար, որից հետո կնշանակվի նախարար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանն է:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, խոսելով սահմանային լարվածության, հայկական կողմից զոհ ու կորած զինծառայողներ ունենալու հանգամանքի մասին, նշեց, որ սա արցախյան պատերազմում պարտվելու և այդ պարտված իշխանությամբ մեր կյանքը շարունակելու հետևանք է։
Ադրբեջանական կողմը նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չի կատարել մինչ օրս, որով պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում՝ բոլորը բոլորի դիմաց:
Երևանի Հանրապետական մարզադաշտում այս պահին ընթանում է Չեմպիոնների լիգայի որակավորման «Ալաշկերտ»-«Կոնաս Կի Նոմադս» հանդիպումը։ Հայաստանի և Ուելսի չեմպիոններն առաջին հանդիպումը ավարտել են 2։2 հաշվով և այս խաղում վիճարկելու են հաջորդ տուրի ուղեգիրը։
«Դուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծը անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչը առաջինը ձեր գլխին է ջարդվելու»,- մեկ ամիս առաջ Սյունիքում նախընտրական հավաքներից մեկի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ասաց, որ «միջանցք» և ճանապարհ հասկացությունների միջև մեծ տարբերություն կա, եթե ճանապարհը բացեն, հայկական կողմը գուցե դրանից չտուժի, սակայն իրատեսական չի համարում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը ճանապարհի բացումն է, նրանց գլխավոր նպատակը «միջանցքն» է։
Վերջին տարիներին ՀՀ տնտեսության կառուցվածքում կուտակված խոցելիություններն ու տնտեսությունը բնութագրող մի շարք կարևոր մակրոցուցանիշների անհանգստացնող դինամիկան, միաժամանակ՝ պետական տնտեսական քաղաքականություն իրականացնող կառավարման մարմինների կողմից շարունակաբար թույլ տրվող սխալներն ու թերացումները, որոնք ճգնաժամի օբյեկտիվ պատճառահետևանքային կապերին գումարում են սուբյեկտիվ` կառավարման անարդյունավետության գործոնը և նվազեցնում են հակաճգնաժամային քաղաքականությունների միջոցով ստեղծված իրավիճակից արագ ու հնարավորինս քիչ ցնցումներով դուրս գալու հնարավորությունները` այսօր առավել քան արդիական են դարձնում տնտեսական կոլապսի վերաբերյալ մտահոգությունները։
Սյունիքի մարզի մի քանի համայնքներ այս պահին մնացել են առանց ղեկավարների, քանի որ նրանց կալանավորել են։ Քարահունջ գյուղի վարչական ղեկավարին կալանավորելուց հետո, կալանավորել են Քաջարանի համայնքապետին, Մեղրիի նախկին համայնքապետին և Որոտանի գյուղապետին։ Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու նաև Գորիսի և Սիսիանի համայնքապետերին։
Չգիտես ինչու, Արման Դիլանյանը վիրավորվել էր Դավիթ Հարությունյանի եզրափակիչ ելույթից, և մինչ նախորդ 5 օրերի ընթացքում իշխանական մամուլն ու իշխանական և մերձիշխանական գործիչները ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին էին մեղադրում կողմնապահ դիրքորոշում ունենալու մեջ, այսօր ՍԴ նախագահը հանդես եկավ որպես 3-րդ կողմի ներկայացուցիչ՝ Ռուստամ Բադասյանին ու Սուրեն Գրիգորյանին զուգահեռ:
Մեր թղթակիցը տեղեկացնում է՝ ԱԱԾ «Ալֆա» ջոկատը ներխուժել է ԶՊՄԿ ու ահաբեկել աշխատակիցներին: Ապօրինի խուզարկություններ են կատարել, որոշ աշխատակիցների ու անվտանգության աշխատողների բերման են ենթարկել, աշխատակիցներին չեն թողնում մտնել կոմբինատ, կանանց դուրս են հանում, իսկ ներս մտնել ցանկացողներին ասում են, որ կոմբինատը չի աշխատում:
Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:
«Նա ուղղակի հրահանգ է տալիս իրեն կից կառույցներին՝ քննչական մարմիններին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, որ այդ մարդկանց ուղղակի պետք է բռնեն, ինչ ուզում է անեն, քրեական գործ հարուցեն։ Եվ այդ իրավապահները սկսում են, այսպես ասած, հորինել այդ քրեական գործերը։
Ութերորդ թեզի հետ կապված՝ ես կհրավիրեի Բարձր դատարանի ուշադրությունը այն փաստի վրա, որ, թեև դատաքննության ընթացքում հստակ ապացուցվեց, որ Հանրային հեռուստատեսության պաշտոնյաները մեր դաշինքի տեսահոլովակը սահմանված օրը չհեռարձակելով՝ կատարել են Քրեական օրենսգրքով սահմանված արարք, դատախազությունն անգամ այստեղ բարձրաձայնելուց հետո, որևէ քայլ չձեռնարկեց այդ արարքին քրեաիրավական գնահատական տալու համար, ինչով մեկ անգամ ևս իր գործողություններով ապացուցեց իր կողմնակալության մասին մեր պնդումը:
Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում:
168.am-ի տեղեկություններով` այս պահին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք են ներխուժել ու կոմբինատի` դեպարտամենտներից մեկի ղեկավարի աշխատասենյակն են խուզարկում Ազգային անվտանգության ծառայության հսկայաքանակ աշխատակիցներ ու քննիչներ ու ապօրինի կերպով արգելում են, որ այդ գործողություններին մասնակցեն փաստաբանները։
Երեկ 168.am-ը գրել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել Սյունիքի Սիսիան համայնքի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին համաձայնություն ստանալու միջնորդությունը:
«Ես կարծում եմ, որքան էլ գործընթացի մյուս մասնակիցները շտապում են, այս հարցերը պահանջում են երկարատև բանակցություններ մի քանի ուղղությամբ: Ինչպես Ղարաբաղյան հակամարտության դեպքում՝ կան հարցեր, որոնց դեպքում ինձ կրկին կոնսենսուսը շատ բարդ է թվում, մյուս կողմից էլ՝ այդ հարցերն այլևս որևէ մեկը չի պատրաստվում լուծել պատերազմով: Բայց լարվածություն ակնկալում եմ, քանի որ մյուս կողմից էլ՝ տարածաշրջանում աշխատում է Արևմուտքը, ինչն անցանկալի է ՌԴ-ի համար»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը:
Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, ապա մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):
Արդեն 5-րդ օրն է, Սահմանադրական դատարանում վիճարկվում են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները. ՍԴ-ն ունի 15 օր՝ որոշում կայացնելու համար, և այս շաբաթ օրենքով նախատեսված ժամկետն ավարտվում է։
Կառավարությունը հուլիսի 12-ին հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, պայմանավորված է hանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։
Ժամեր առաջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքում հրապարակվել է հաշվետվություն, որով տեղեկացվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։
«Մենք այս պարտության հետ չենք հաշտվելու, մեկ է՝ այս ազգի մեջ, կներեք բառիս համար՝ դեռ որձ տղաներ կան, մեկ է՝ շուտ-ուշ, մենք միավորվելու ենք, մենք դեռ մեկ պատերազմ ունենք։ Եթե այդ վերջին պատերազմը չունենանք, ապա պետությունը կկորցնենք»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը։
168.am-ը գրել էր, որ քննարկումներ են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու շուրջ, և արդեն տեղեկություններ կան, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել հօգուտ Կարապետյանի թեկնածության:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այն էլ՝ նման իրավիճակում, առաջին անգամ է, երբ երկիրը տևական ժամանակ չունի արտգործնախարար, տեղակալներ։ Թեև իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր առիթներով հայտարարում են, որ եթե արտգործնախարար չկա, ապա դա չի նշանակում, որ կառույցը փակվել է, այն աշխատում է, սակայն հասարակությունը հակառակն է տեսնում, որ արտգործնախարարությունն առհասարակ չի աշխատում։
Հուլիսի 9-ին 168.am-ը գրել էր, որ առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Այդպես է ցանկացել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
«Լույս» հիմնադրամի փորձագետների կողմից նախքան 44-օրյա պատերազմը տրվել էին պատերազմի հնարավոր բռնկման վերաբերյալ գնահատականներ, վեր էին հանվել ԼՂ հակամարտության հարցում դերակատարություն ունեցող հիմնական արտաքին քաղաքական խնդիրներն ու մարտահրավերները, սակայն փորձագետների կողմից բարձրաձայնվող մտահոգություններն այդպես էլ էական ազդեցություն չէին ունեցել որոշումների կայացման գործընթացի վրա։
168.am-ի տեղեկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել Սյունիքի Սիսիան համայնքի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին համաձայնություն ստանալու միջնորդությունը: